Գլխավոր տեղեկություն
Номер
N 371-Լ
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (26.10.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.11.01/26(378) Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
25.10.2010
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
25.10.2010
Дата вступления в силу
26.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

25 հոկտեմբերի 2010 թ.
 ք. Երևան

N 371-Լ

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 25.10.2010թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 22.10.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն)՝ «Մելհամ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0715 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ի-Մեգա Սերվիս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0714 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

3. Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ կետի պահանջի՝ «Էքսպերտ ՍՎՍ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0796 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 29.09.10թ. թիվ 338-Լ հրամանով՝ համարել վերացված։

4. Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ կետի պահանջի՝ «Էքսպրես Վելյու» ՓԲ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0713 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 13.10.10թ. թիվ 358-Լ հրամանով՝ համարել վերացված։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ`

 Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(25.10.2010թ. հր. 371-Լ)

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը,
գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի
հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործունեության
տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողության
ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկություններ

1

«Մելհամ» ՍՊԸ

Արմավիրի
մ-զ, Գայ հ-ք

ԱԳ0715

23.10.07թ.

04720321

710

Ռիելթորական գործու-նեություն

ՀՀ

անժամկետ

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

2

«Ի-Մեգա Սերվիս» ՍՊԸ

Ք. Երևան, Օրբելու 67

ԱԳ0714

23.10.07թ.

00251813

709

Ռիելթորական գործու-նեություն

ՀՀ

անժամկետ

Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

 

3

«Էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ

Ք. Երևան, Անտառային 120

ԱԳ0796

13.09.08թ.

00256162

791

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

անժամկետ

 

Կոմիտեի 29.09.10թ.
թիվ 338-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված

4

«Էքսպրես Վելյու» ՓԲԸ

Սյունիքի մ-զ,
Խնձորեսկ հ-ք

ԱԳ0713

11.10.10թ.

09210854

708

Ռիելթորական գործու-նեություն

ՀՀ

անժամկետ

 

Կոմիտեի 13.10.10թ.
թիվ 358-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված