ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
28 հունիսի 2010 թ. |
N 211-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
.
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովների 28.06.2010թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 23.06.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Լեգգե» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0837 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները
● «Ռեմաքս Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
● «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերությանը և «Կոստ-Կոնսալտ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (28.06.2010թ. հր. N 211-Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկություններ |
1 |
«Լեգգե» ՍՊԸ |
Ք. Երևան, Ավան, Իսահակյան թաղ. 3/1ա, բն. 3 |
ԱԳN0837 |
02.07.09թ. |
02586961 |
832 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
2 |
«Ռեմաքս» ՍՊԸ |
Ք. Երևան, Աղբյուր Սերոբի փ., 7շ., բն. 34 |
ԱԳN0911 |
28.06.10թ. |
00102773 |
906 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
3 |
«Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ |
Ք. Երևան, Ավան-Առինջ |
ԱԳN0912 |
28.06.10թ. |
00850275 |
907 |
Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
4 |
«Կոստ Կոնսալտ» ՍՊԸ |
Ք. Երևան, Ռոստամի 20 |
ԱԳN0913 |
28.06.10թ. |
01551566 |
908 |
Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |