«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
11 օգոստոսի 2010 թ. |
N 377-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 195-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի հավելվածի 17.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
17.1 |
2010 թ. Շանհայում տեղի ունեցող Համաշխարհային ցուցահանդես |
2 նամականիշ |
III եռամսյակ |
280 280 |
60000 61200 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները՝
1) Սպորտ. ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Հարավային Աֆրիկա թեմային նվիրված «Աշխարհի գավաթ. Հարավային Աֆրիկա 2010. WORLD CUP. SOUTH AFRICA 2010. FIFA. WORLD CUP» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի։
2) 2010 թվականին Շանհայում տեղի ունեցող Համաշխարհային ցուցահանդեսի թեմային նվիրված «ՇԱՆՀԱՅ-2010» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՂԱՎԱՐ. SHANGHAI. WORLD EXPO 2010. PAVILION OF ARMENIA» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի։
3. Գործողության մեջ դնել՝
1) Սպորտ. ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Հարավային Աֆրիկա թեմային նվիրված «Աշխարհի գավաթ. Հարավային Աֆրիկա 2010. WORLD CUP. SOUTH AFRICA 2010. FIFA. WORLD CUP» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 1100 դրամ, տպաքանակը՝ 50 000 հատ։
2) 2010 թվականին Շանհայում տեղի ունեցող Համաշխարհային ցուցահանդեսի թեմային նվիրված «ՇԱՆՀԱՅ-2010» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՂԱՎԱՐ. SHANGHAI. WORLD EXPO 2010. PAVILION OF ARMENIA» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 280 դրամ, տպաքանակը՝ 61200 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի օգոստոսի 11-ի N 377-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի օգոստոսի 11-ի N 377-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |