Գլխավոր տեղեկություն
Номер
N 410-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (19.03.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.09.01/20(372) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.03.2010
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.03.2010
Дата вступления в силу
19.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մարտի 2010 թ. 
ք. Երևան

 N 410-Ա


Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ՝

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

Ա/Ձ Լուսինե Սիմոնյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Դավ-Վարդ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Վահե Հայրապետյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Դոկտոր Դենթ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

 

Նախարար

 Հ. Քուշկյան

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 18.03.2010թ. N 410-Ա հրաման)

Հ/հ

Ֆիզ. անձ-
(անուն, ազգանուն)
իրավ. անձ-
(անվանումը)

Ֆիզ. անձ՝
 բնակության վայրը
իրավ. անձ՝
գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Գրանց-ման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման
վայրը

Գործողու-թյան ժամկետը

1

«Դավ-Վարդ» ՍՊԸ

Արարատի մարզ,
գ. Բերքանուշ

Կ-XX-001319

18.03.2010

38

Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

Արարատի մարզ, գ. Բերքանուշ

անժամկետ

2

Ա/Ձ Լուսինե Սիմոնյան

ք. Արտաշատ, Արարատյան փող.,
շ. 3, բն. 17

Ա-XX-000625

18.03.2010

51

Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)

Արարատի մարզ,
գ. Նոր կյանք, Արարատյան 88/1

անժամկետ

3

Ա/Ձ Վահե Հայրապետյան

Արմավիրի մարզ,
գ. Տանձուտ

Ա-XX-000366

18.03.2010

41

Բժշկական օգնություն և սպասարկում(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական)

ք. Արմավիր, Հանրապետության փող., 1 շ.

անժամկետ

4

«Դոկտոր Դենթ» ՍՊԸ

ք. Երևան,
Ղ. Փարպեցու 13, բն. 12

Կ-XX-001403

18.03.2010

48

Բժշկական օգնություն և սպասարկում(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական)

ք. Երևան,
Ղ. Փարպեցու 13, բն. 12

անժամկետ