Գլխավոր տեղեկություն
Номер
N 1307-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (19.08.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
СДЗ РА 2006-2007 гг. том 10 Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
18.08.2010
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
18.08.2010
Дата вступления в силу
19.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 օգոստոսի 2010 թ.

 N 1307-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 093 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 8-րդ մասերի, համաձայն «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացության`

 

Հրամայում եմ՝

 

1. Կասեցնել «Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտ» կրթական հիմնադրամին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2001 թվականի հունիսի 18-ի N 216-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության N 093 լիցենզիայի գործողությունը` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերով նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների (հիմնական պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնական տարածք և լաբորատոր ապահովվածություն, ուսումնամեթոդական ապահովվածություն) կոպիտ խախտման հիմքերով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Նախարար`

 Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան