Գլխավոր տեղեկություն
Номер
N 198-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.07.01/15(367) Հատուկ բաժին
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
12.04.2010
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
12.04.2010
Дата вступления в силу
13.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 ապրիլի 2010 թ.

ք. Երևան

 N 198-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷԴ-ՎԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00316 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ԷԴ-ՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի ապրիլի 1-ի գրությունը` «ԷԴ-ՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՏԾ N 00316 լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի մարտի 2-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 109-Ա հրամանի 1-ին կետում նշված «ԷԴ-ՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հուլիսի 18-ի ՏԾ N 00316 լիցենզիայի գործողության կասեցումը 2010 թվականի ապրիլի 6-ից:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

Մ. Վարդանյան