Գլխավոր տեղեկություն
Номер
N 484-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.09.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
СДЗ РА 2006-2007 гг. том 10 Հոդ.256
Принят
Մշակույթի նախարար
Дата принятия
09.08.2010
Подписан
Մշակույթի նախարար
Дата подписания
09.08.2010
Дата вступления в силу
11.09.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11110314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 9 օգոստոսի 2010 թ.

 N 484-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 379-Ն ԵՎ N 380-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ, 15-րդ կետերի պահանջներով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորում անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 379-Ն հրամանի`

1) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ատեստավորման ենթակա են մինչև 2005 թվականի ապրիլի 6-ը ներառյալ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք` 5 տարին լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:».

2) հավելվածի 4-րդ կետում «մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկամսյա ժամկետում» բառերով.

3) հավելվածի 6-րդ կետում «նախարարության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար)» բառերով.

4) հավելվածի 7-րդ կետում «Նախարարությունը» բառը փոխարինել «Նախարարը» բառով.

5) հավելվածի 8-րդ կետում «առաջ» բառից հետո լրացնել «նախարարի կողմից» բառերը.

6) հավելվածի 9-րդ կետից հանել «(այսուհետ` նախարար)» բառերը.

7) հավելվածի 13-րդ կետում «40» թիվը փոխարինել «50» թվով.

8) հավելվածի 25-րդ կետում «50» թիվը փոխարինել «60» թվով:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 380-Ն հրամանի`

1) հավելվածի 5-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ)» պարբերությամբ.

«զ) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն:».

բ. վերջին պարբերությունում «(այսուհետ` նախարարություն)» բառերից հետո լրացնել «կամ կոլեգիալ կառավարման մարմնի» բառերով.

2) հավելվածի 12-րդ կետի ժ) ենթակետում «տեղեկանք, որ» բառերը փոխարինել «հայտարարություն այն մասին, որ ինքը» բառերով.

3) հավելվածի 16-րդ կետի, 18-րդ, 48-րդ և 55-րդ կետերի վերջին պարբերություններում «նախարարին» բառերից հետո լրացնել «, իսկ այն կազմակերպությունները, որոնք ունեն կոլեգիալ կառավարման մարմիններ նաև այդ մարմիններին» բառերը.

4) հավելվածի 60-րդ կետի`

ա. 1-ին նախադասությունում «նախարարին» բառից հետո լրացնել «կամ կոլեգիալ կառավարման մարմնին» բառերը.

բ. 2-րդ նախադասությունում «նախարարը» բառից հետո լրացնել «կամ կոլեգիալ կառավարման մարմինը» բառերը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Հ. Պողոսյան