Գլխավոր տեղեկություն
Номер
N 441-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (27.05.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
26.05.2010
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
26.05.2010
Дата вступления в силу
27.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 մայիսի 2010 թ.

 N 441-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՎԱՆԱՁՈՐԻ N 2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ (1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգ»-ի 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացությունը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական ընդհանուր (1-ին աստիճան) կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 100 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 Ա. Աշոտյան