ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 մարտի 2010 թ. |
N 364-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼՊԱՍԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ալպասան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 05.03.2010 թվականի N 3156 դիմումը.
Հրամայում եմ՝
1. «Ալպասան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2008 թվականի մարտի 11-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001122 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Մյասնիկյան պող. 4/15 հասցեն տեղափոխել ք. Երևան, Նորք-Մարաշ համայնք, Ամառանոցային 26 հասցե:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |