Գլխավոր տեղեկություն
Номер
N 145-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.07.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.10.03/34(308) Հոդ.305
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
29.09.2008
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
29.09.2008
Дата вступления в силу
15.10.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 սեպտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10208288

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 սեպտեմբերի 2008 թ.

ք. Երևան

N 145-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել, որ Երևան քաղաքում մահացած անձանց ժառանգները կարող են գրավոր դիմել և ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալ ժառանգության բացման վայրի՝ Երևան քաղաքի ցանկացած նոտարական տարածքի նոտարների կողմից։

(1-ին կետը խմբ. 18.04.09 N 64-Ն, 18.06.10 N 98-Ն) 

2. (կետն ուժը կորցրել է 18.06.10 N 98-Ն) 

3. Միևնույն նոտարական տարածքում աշխատող նոտարներից նույն ժառանգատուի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալիս է այն նոտարը, որին առաջինն է տրվել ժառանգություն ընդունելու մասին դիմումը։

Անկախ տվյալ նոտարական տարածքում աշխատող նոտարների քանակից, միևնույն նոտարական տարածքում կարող է վարվել միայն ժառանգական գործերի հաշվառման և գրանցման մեկ ընդհանուր մատյան։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 15-ից։

 

 

Գ. Դանիելյան

 

 

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2008 թ. սեպտեմբերի 29-ի թիվ
145-Ն հրամանով

(հավելվածն ուժը կորցրել է 18.04.09 N 64-Ն)