Գլխավոր տեղեկություն
Номер
N 46-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.05.03/11(363) Հոդ.117
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Дата принятия
31.03.2010
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
31.03.2010
Дата вступления в силу
13.05.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 ապրիլի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 32010164

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

31 մարտի 2010 թ.

N 46-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 246-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգը հաստատելու մասին» N 246-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Հավելվածը լրացնել նոր 9.1 կետով.

«9.1. Փոխագուցավոր կամրջակ-միջոց, որը նախատեսված է օդանավակայանի ուղևորային համալիրն օդանավի հետ համկցելու համար. ուղևորներին օդանավ(ից) նստեցնելու կամ իջեցնելու նպատակով:»:

2) Հավելվածի 26-րդ կետի 1-ին նախադասությունը «հրդեհի մարման միջոցներով» բառերից հետո լրացնել «, առկայծիչ լույսերով» բառերով:

3) Հավելվածի 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Թռիչքագոտին կամ ղեկուղին հատող հատուկ տրանսպորտային միջոցների համար ապահովվում են Կարգի 38-րդ, 39-րդ և 41-րդ կետերով սահմանված պահանջները։»:

4) Հավելվածի 45-րդ կետում «վազուրդ է կատարել տվյալ հատման կետը» բառերը փոխարինել «ազատել է վազքուղին» բառերով:

5) Հավելվածի 57-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գույքային համարները պատկերվում են այնպես, որպեսզի ապահովվի դրանց առավել տեսանելիությունը: Եթե աերոդրոմը շահագործվում է գիշերային ժամերին, ապա գույքային համարները պատկերվում են ֆլուորեսցենտային եզրաշերտով:»:

6) Հավելվածի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«58. Աերոդրոմի տարածք կարող են մուտք գործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող հատուկ տրանսպորտային միջոցներ:

Սույն Կանոնակարգի իմաստով տեխնիկապես սարքին վիճակ է համարվում՝

ա) Հատուկ տրանսպորտային միջոցի շահագործողական վիճակի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 2 Հավելվածով սահմանված դրույթներին,

բ) Հատուկ տրանսպորտային միջոցի թափքի կառուցվածքային մասերի վրա մեխանիկական և ներկաշերտի ակնհայտ վնասվածքների բացակայությունը,

գ) Հատուկ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված հատուկ հանգույցների և սարքերի շահագործողական վիճակի համապատասխանությունն արտադրողի կողմից սահմանված չափանիշներին,

դ) Հատուկ տրանսպորտային միջոցի վրա վառելիքաքսանյութերի կամ այլ հեղուկների (հիդրավլիկ յուղ, շարժիչների հովացման հեղուկ) կաթոցների բացակայությունը,

ե) Աերոդրոմի արհեստական ծածկույթով տարրերի շահագործողական վիճակի պահպանման նպատակով օգտագործվող հատուկ տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հանգույցները (մաքրող խոզանակներ, ձյունամաքրիչ գութաններ) պետք է բացառեն ծածկույթի վնասումները (համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 9137 (Doc. 9137) ձեռնարկի մաս 2-ի («Ծածկույթի մակերևույթի վիճակը») ձյունամաքրիչ գութանների ռետինե դանակների բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 8 սմ-ից):»:

7) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակության նոր 12-րդ գլխով.

 

«XII. ՓՈԽԱԳՈՒՑԱՎՈՐ ԿԱՄՐՋԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

66. Փոխագուցավոր կամրջակի սպասարկումը և շահագործումն իրականացվում է արտադրողի կողմից սահմանված տեխնիկական պայմանների և նկարագրության, ինչպես նաև Ընկերության կողմից մշակված աշխատանքային հրահանգի համաձայն:

67. Փոխագուցավոր կամրջակը կարող է շահագործվել միայն տեսական և գործնական ստաժավորում անցած աշխատակիցների կողմից:

ա) Տեսական և գործնական ստաժավորումն իրականացնում է արտադրողի կողմից ատեստավորված մասնագետը:

68. Ընկերությունն ապահովում է փոխագուցավոր կամրջակի տեխնիկական զննման և սպասարկման գործառույթները. Ընկերության կողմից մշակված միջոցառումների և ժամանակացույցի համաձայն:

ա) Տեխնիկական զննման և սպասարկման միջոցառումները և ժամանակացույցը մշակվում են արտադրողի կողմից սահմանված սպասարկման ծրագրի համաձայն:

69. Փոխագուցավոր կամրջակը համալրվում է հարվածամեղմիչ միջոցներով, եզրաչափային և առկայծիչ լույսերով, լուսարձակներով և հրդեհի մարման միջոցներով:

70. Աերոդրոմ շահագործողի կողմից կառամատույցի վրա ապահովվում է փոխագուցավոր կամրջակի աշխատանքային գոտու մականշումը:

ա) Փոխագուցավոր կամրջակի աշխատանքի ընթացքում բացառվում է մարդկանց, տեխնիկական միջոցների և սարքավորումների առկայությունը սույն կետում նշված գոտում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

 

Ա. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան