Գլխավոր տեղեկություն
Номер
N 575-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (15.04.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.05.17/12(364) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
14.04.2010
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
14.04.2010
Дата вступления в силу
15.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 ապրիլի 2010 թ. 
ք. Երևան

 N 575-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹԱԳԱԿ ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Թագակ ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 09.04.2010թ. N 5607 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի հոկտեմբերի 25-ին «Թագակ ֆարմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000575 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Թագակ ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան