ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 օգոստոսի 2009 թ. |
N 1196-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԶԱՐՄՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Զարմֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 05.08.2009 թվականի N 9023 դիմումը.
Հրամայում եմ՝
1. «Զարմֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2004 թվականի օգոստոսի 16-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000523 լիցենզիա) իրականացման վայրը ք. Երևան, Չարենցի 4 հասցեն տեղափոխել ք. Երևան, Էրեբունի փող., 31 շ., թիվ 1/1 հասցե:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին՝
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |