Գլխավոր տեղեկություն
Номер
N 562-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (14.04.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.05.17/12(364) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.04.2010
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.04.2010
Дата вступления в силу
14.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 ապրիլի 2010 թ. 
ք. Երևան

 N 562-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹԱԳԱԿ ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Թագակ ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 09.04.2010թ. N 5603 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2007 թվականի սեպտեմբերի 13-ին «Թագակ ֆարմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001077 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Թագակ ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան