«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 12110154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մարտի 2010 թ. |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 4-Ն ԵՎ N 5-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 244-Ն որոշումը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2007 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 4-Ն հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) 6-րդ կետերի «5 անդամից» բառերը փոխարինել «7 անդամից» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2007 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 5-Ն հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների 5-րդ կետերում.
1) «գործող կազմակերպություններից.» բառերից հետո լրացնել « - 1 թեկնածու` ՀՀ վարչապետի ներկայացուցիչ. - 1 թեկնածու` հասարակական կազմակերպության ներկայացուցիչ» բառերը.
2) « 5 անդամից» բառերը փոխարինել «7 անդամից» բառերով։
Ա. Գևորգյան |