Գլխավոր տեղեկություն
Номер
N 09-262-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.09.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.10.14/27(345).1 Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
28.09.2009
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
28.09.2009
Дата вступления в силу
29.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

28 սեպտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 09-262-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 28.09.2009 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ՝

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «էքսպերտ ԱՎԱ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0796 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 15.09.2009 թ. թիվ 09-250-Լ հրամանով, համարել վերացված։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Նյու Լայթ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0800 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 15.09.2009 թ. թիվ 09-250-Լ հրամանով, համարել վերացված։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Կանսս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0803 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Անգանար Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0710 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


(28.09.2009թ. հր. N 09-262-L)

 

Հ/Հ Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցեն-զիայի համարը Լիցեն-զիան տալու ամսա-թիվը Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) Գրանց-ման հա-մարը Գործու-նեության տեսակըԳործու-նեության իրականաց-ման վայրը Գործողու-թյան ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ
տեղեկու-թյուններ
1 «էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ Երևան, Վերին Անտառային 120 ԱԳN0796 13.09.08թ. 00256162 791 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   կոմիտեի 15.09.09թ.
N 09-250-Լ հրամանով տրված կասեցումը համարվել Է վերացված
2 «Նյու Լայթ» ՍՊԸ Երևան,
Սայաթ-Նովա 19
ԱԳN0800 13.09.08թ. 01564636 795 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   կոմիտեի 15.09.09թ.
N 09-250-Լ հրամանով  տրված կասեցումը
համարվել Է վերացված
3 «Կանսս» ՍՊԸ Երևան,
Մարգարյան 1շ, բն. 54
ԱԳN0803 25.09.08թ. 01239689 798 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Դադարեցվել Է դիմումի համաձայն
4 «Անգանար Ռիելթի» ՍՊԸ Երևան,
Կովկասյան 60
ԱԳN0710 27.09.07թ. 00096217 706 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Դադարեցվել Է դիմումի համաձայն