Գլխավոր տեղեկություն
Номер
N 452-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (24.03.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.05.17/12(364) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
23.03.2010
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
23.03.2010
Дата вступления в силу
24.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 մարտի 2010 թ. 
ք. Երևան

 N 452-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՂԿՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «ՂԿՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 18.03.2010թ. N 4103 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի օգոստոսի 9-ին «ՂԿՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000813 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «ՂԿՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան