Գլխավոր տեղեկություն
Номер
N 2320-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.09.15/26(344) Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
18.08.2009
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
18.08.2009
Дата вступления в силу
19.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

18 օգոստոսի 2009 թ.
ք. Երևան

N 2320-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԻԼԱՏԵԼԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով

 

Հրամայում եմ`

 

Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 14.08.09 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը, ուժը կորցրած ճանաչել «Ֆիլատելիա» ՍՊ ընկերությանը 30.04.2008 թ. տրամադրված «Մաքսային միջնորդական գործունեության» թիվ ՊԼ-5245 լիցենզիան։

 

Նախագահ`

Գ. Խաչատրյան