ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2009 թ. |
N 2024-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵՐԿԱԴՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1383-Ա որոշմամբ «Մերկադո Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ին N 612-Ա որոշմանը համապատասխան տրված հոգեմետ նյութերի բաշխման բացթողման և իրացման Կ-ԲԲ-000012 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.
Հրամայում եմ՝
1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել «Մերկադո Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կ-ԲԲ-000012 լիցենզիայի դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1383-Ա որոշման առաքումը դիմողին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.
3) «Մերկադո Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար
Հ. Քուշկյան