Գլխավոր տեղեկություն
Номер
N 823-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.08.15/19(105) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.06.2009
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.06.2009
Дата вступления в силу
11.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 հունիսի 2009 թ.

N 823-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԽՈՐԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Խորեն Զաքարյանի 08.06.2009թ. N 3298-Զ դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի հուլիսի 7-ին անհատ ձեռնարկատեր Խորեն Զաքարյանին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000087 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահոության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Խորեն Զաքարյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Հ. Քուշկյան