ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 փետրվարի 2010 թ. ք. Երևան |
N 148-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱՀ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, 33-րդ հոդվածի 4-րդ մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և «ՍԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 29.01.2010թ. N 944 դիմումը.
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի հունիսի 8-ին «ՍԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000778 լիցենզիան ատամնատեխնիկական գործունեության (ատամնատեխնիկական լաբորատորիա) մասով:
2. «ՍԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության (2006 թվականի հունիսի 8-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000778 լիցենզիա) իրականացման վայրը ք. Երևան, Մոլդովական 6/1 շ., բն. 49 հասցեն տեղափոխել ք. Երևան, Տերյան փող. 105/1 շենքի թիվ 4 տարածքի մաս հասցե:
3. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայի ատամնատեխնիկական գործունեության մասով դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «ՍԱՀ» ՍՊԸ-ին տրված 2006 թվականի հունիսի 8-ի թիվ Կ-XX-000778 լիցենզիան դադարեցնել, կցել ընկերության անհատական գործին.
3) «ՍԱՀ» ՍՊԸ-ին տրամադրել լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով հետևյալ տեսակները` թերապևտիկ ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, օրթոպեդիկ ստոմատոլոգիա, ռենտգենաբանական.
4) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար
Հ. Քուշկյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|