Գլխավոր տեղեկություն
Номер
N 1012-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (19.04.2010-25.04.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.04.09/8(360).1 Հոդ.83.8
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
07.12.2009
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
07.12.2009
Дата вступления в силу
19.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010054

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 1012-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1002 «ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի 2009 թ. մայիսի 12-ի «Նախնական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և ուսումնամեթոդական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու նպատակով ստեղծվող ոլորտային հանձնաժողովների կազմը՝ ըստ մասնագիտական խմբերի հաստատելու մասին» N 445-Ա/Ք հրամանով հաստատված ոլորտային հանձնաժողովների փորձագիտական եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1002 «Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» մասնագիտության «Էլեկտրասարքավորումների նորոգման և սպասարկման էլեկտրամոնտաժող» որակավորման պետական կրթական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի։

2. Նախարարության աշխատակազմի նախնական և միջին մասնագիտության կրթության վարչությանը (պետ՝ Ա. Աղբալյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան)՝ սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին։

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1012-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1002 «ԷԼԵԿՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԷԼԵԿՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ