ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
18 օգոստոսի 2009 թ. |
N 09-222-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 18.08.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Միլի Մարս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0700 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Համռոսկո» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0619 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Բիզնես Դիփո» Միջազգային Ծառայություններ ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0568 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Վարդան Հակոբյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0621 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(18.08.2009թ. հր. N 09-222-Լ)
Հ/Հ | Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցեն-զիան տալու ամսա-թիվը | Հարկ վճարողի հաշվառ-ման համարը(ՀՎՀՀ) | Գրանց-ման համարը | Գործունեու-թյան տեսակը | Գործունեու-թյան իրականաց-ման վայրը | Գործողու-թյան ժամկետը | Տեղեկություն- ներ գրանցամատ-յանում լիցենզիայի վերաձևակերպ-ման, նրա գործողու- թյան կասեցման, դադարեց- ման մասին |
1 | «Միլի Մարս» ՍՊԸ | Ք. Երևան, Ուլնեցու 57/1 | ՍԳN0700 | 16.08.07թ. | 01003858 | 696 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |
2 | «Համռոսկո» ՍՊԸ | Ք. Երևան, Մամիկոնյանց 37, բն. 5 | ԱԳN0619 | 16.08.06թ. | 00092387 | 617 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |
3 | «Բիզնես Դիփո» Միջազգային Ծառայություններ ՍՊԸ | Ք. Երևան, Կիևյան 11ա, բն.4 | ԱԳN0568 | 16.08.05թ. | 00090056 | 568 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Սնժամկ. | կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |
4 | Վարդան Հակոբյան (ԱՁ) | Ք. Երևան, Բագրատունյաց 20, բն. 42 | ԱԳN0621 | 16.08.06թ. | 35042205 | 619 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն |