Գլխավոր տեղեկություն
Номер
N 491-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (10.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.08.06/23(341).1 1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
09.04.2009
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
09.04.2009
Дата вступления в силу
10.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 ապրիլի 2009 թ.
ք. Երևան

 N 491-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ՝

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

«Դուստր Թագուհի» ՍՊԸ

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«ՎՎՎ Վաղարշակյաններ» ՍՊԸ

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Արշալույս պապ» ՍՊԸ

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Շինպլաստ» ՍՊԸ

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական

Ա/Ձ Արթուր Վարդապետյան

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Մարինա Ղարիբյան

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Մհեր Փանոսյան

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Ալեքսան Բայրամյան

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Միշա Գալստյան

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Դիալաբ» ՍՊԸ

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

«Դի Փի Սի» ՍՊԸ

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

«Առողջ հոգի առողջ մարմնում» ՍՊԸ

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Դկա-Դենտ» ՍՊԸ

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Լակիդենտ» ՍՊԸ

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Մեդ Ան Թրասթ» ՍՊԸ

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

 

Նախարար

Հ. Քուշկյան