Գլխավոր տեղեկություն
Номер
N 169-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (12.02.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.17/11(745) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.02.2010
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.02.2010
Дата вступления в силу
12.02.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 փետրվարի 2010 թ.

 ք. Երևան

 N 169-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆՈՐԱԲԱՑԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Նորաբացի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 09.02.2010թ. N 1471 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի նոյեմբերի 10-ին «Նորաբացի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000634 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Նորաբացի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան