«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 12410031
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
23 դեկտեմբերի 2009 թ. |
N 4046-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը և 38 հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երրորդ հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» N 1-05/10-Ն հրամանը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների նախարարի հետ
29 դեկտեմբերի 2009 թ.
N 1177-Ա
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
29 դեկտեմբերի 2009 թ.
N 4046-Ն հրամանի
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով՝ սույն հրահանգը նպատակ ունի կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երրորդ հուշագրով (այսուհետ՝ հուշագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:
1. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:
2. Հուշագրով սահմանված արտոնություններից օգտվում են.
1) Հուշագրի շրջանակներում ծրագրեր (այսուհետ՝ ծրագրեր) իրականացնողները՝ Լինսի հիմնադրամը, նրա լիազոր(ներ)ը (այդ թվում` նրա աշխատակից(ներ)ը, խորհրդատուն(երը), կապալառուն(երը) և այլն), նշանակված(ներ)ը և (կամ) ծրագրի կառավարիչը, որոնք ՀՀ քաղաքացի(ներ) չեն (կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված չեն) և աշխատում են ծրագրերից որևէ մեկի վրա:
2) Հուշագրի շրջանակներում ծրագրեր իրականացնող գրասենյակները, ինչպես նաև Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող (այդ թվում՝ շնորհների տեսքով)՝ ծրագրեր իրականացնող անձինք:
3) Սույն հրահանգի երկրորդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող (ձեռնարկատիրական գործունեություն վարող օրենքով սահմանված կարգով գրանցված) անձինք՝ ծրագրի շրջանակներում մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մասով:
3. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտքը ազատված է ճանապարհային և բնապահպանական վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը՝ ընդունման և սպասարկման վճարներից:
4. Սույն հրահանգի համաձայն արտոնությունները նշանակում են.
1) Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, հրահանգի երկրորդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց կողմից՝
ա. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետություններից ապրանքներ արտահանողը, մաքսատուրքից, մաքսավճարից և պարտադիր այլ վճարներից,
բ. ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:
2) Հրահանգի երկրորդ կետի 1-ին ենթակետում նշված անձինք ազատվում են՝
ա. շահութահարկից,
բ. եկամտահարկից,
գ. ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից՝ աղբյուրի մոտ պահվող հարկը (շահութահարկը, եկամտահարկը) պահելու պարտավորությունից:
5. Հրահանգի երկրորդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց կողմից ծրագրերի շրջանակներում՝
1) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից և մաքսավճարից,
2) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:
6. Հրահանգի երկրորդ կետի 3-րդ ենթակետում նշված անձինք ազատվում են ծրագրի շրջանակներում հրահանգի երկրորդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) գծով ավելացված արժեքի հարկից:
1) Հրահանգի երկրորդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց կողմից` ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքների մի մասը` հրահանգի երկրորդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված անձանց հետ համաձայնեցված` գրավոր պայմանագրի հիման վրա այլ անձանց (ենթակապալառուներին) վերահանձնարարելու դեպքում, այդ աշխատանքները ևս ազատվում են ԱԱՀ-ից: Սույն ենթակետում նշված արտոնությունը գործում է մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը կատարված աշխատանքների մասով:
2) Հուշագրի «Դպրոցաշինություն», «Ճանապարհաշինություն» և «Երևանի փողոցներ» ծրագրերի շրջանակներում հրահանգի երկրորդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի իրականացման նպատակով կապալառու և մատակարար կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը ազատվում է մաքսատուրքից, մաքսավճարից և ավելացված արժեքի հարկից, եթե ներմուծվող ապրանքների քանակը և տեսականին նախօրոք համաձայնեցվել է հրահանգի երկրորդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց հետ:
7. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև սույն հավելվածի Ձև N 1, Ձև N 2 կամ Ձև N 3 տեղեկանքները:
Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների մասով արտոնությունների կիրառման համար սույն հավելվածի Ձև N 1, Ձև N 2 կամ Ձև N 3 տեղեկանքների առկայությունը պարտադիր է: Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող հավելվածի Ձև N 1, Ձև N 2 և Ձև N 3 տեղեկանքները տրվում են ծրագիր իրականացնող գրասենյակների կողմից:
8. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, սույն հրահանգի երկրորդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց, ինչպես նաև ծրագրեր իրականացնող գրասենյակների համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում հավելվածի Ձև N 2 տեղեկանքը հաստատում է համապատասխանաբար՝ Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը կամ ծրագրեր իրականացնող գրասենյակը:
Ծրագրեր իրականացնող գրասենյակները Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման, ինչպես նաև վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու դեպքերում հավելվածների Ձև N 1 և Ձև N 3 տեղեկանքները հաստատում են ինքնուրույնաբար:
Ներմուծվող ապրանքների արժեքի որոշման համար հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնաառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը չներկայացվելու կամ սահմանված կարգով չհիմնավորվելու դեպքում հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:
Սույն կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է տեղեկանքը հաստատող անձանց մոտ:
Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:
Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները (ապրանքների ներմուծման դեպքում՝ հարկից ազատված ներմուծող անձանց կողմից տեղեկանքի երկու պատճենները) յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում են իրենց հաշվառման համապատասխան հարկային տեսչություն: Հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքների մեկ պատճենը ուղարկում են ՀՀ ֆինանսների նախարարություն:
Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները սահմանված կարգով լրացվել և ներկայացվել են համապատասխան հարկային տեսչություն:
9. Հուշագրի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք (այդ թվում՝ ծրագրեր իրականացնողները և ծրագրեր իրականացնողներին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք) այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Այդ անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում՝ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով:
10. Ծրագիր իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
11. Սույն հավելվածի Ձև N 1 և Ձև N 2 տեղեկանքների առկայությունը պարտադիր է հրահանգի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների գծով:
Ձև N 1
Տեղեկանք N_____________
_________________ 200 թ.
Սույնով հաստատվում է, որ |
__________________________________________________________________ (ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև փոխըմբռնման երրորդ հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում |
____________________________________________________________________ (հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը) |
____________________________________________________________________ (մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
գրանցված _____________________________________________________________ (մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ) |
____________________________________________________________________ (ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը) |
ձեռք է բերում (ներմուծում է) ________________________________________________ (մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող |
___________________________________________________________________ (մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը) |
Այդ աշխատանքների մի մասը կատարվում է՝ |
1.___________________________________________________________________ (նշել ենթակապալառու կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ, աշխատանքների արժեքը կապալառու կազմակերպության կողմից ենթակապալառուին վերահանձնարարված աշխատանքների պատվիրման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը) |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
2.____________________________________________________________________
(մի քանի ենթակապալառուների առկայության դեպքում նշել յուրաքանչյուրի տվյալները՝ 1 կետում նշված հերթականությամբ) |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
3.__________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:
Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի պատասխանատու անձ | ___________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ.Տ. (դրոշմակնիք) | |
Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության պատասխանատու անձ |
___________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ.Տ. (դրոշմակնիք) |
Ձև N 2
Տեղեկանք N_____________
_________________ 200 թ.
Սույնով հաստատվում է, որ | |
__________________________________________________________________ (Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ) | |
ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երրորդ հուշագրով շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գրասենյակի պահպանման ծախսերի շրջանակներում՝ | |
____________________________________________________________________ (հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը) | |
____________________________________________________________________ (մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) | |
գրանցված _____________________________________________________________ (մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ) | |
____________________________________________________________________ (ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը) | |
ձեռք է բերում (ներմուծում է) ________________________________________________ (մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող | |
___________________________________________________________________ (մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը) | |
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երրորդ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին: |
Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի պատասխանատու անձ | ___________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ.Տ. (դրոշմակնիք) |
Ձև N 3
Տեղեկանք N_____________
_________________ 200 թ.
Սույնով | |
__________________________________________________________________ (Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ) | |
հաստատում է, որ տրանսպորտային միջոցով ապրանքները տեղափոխվում են | |
__________________________________________________________________ (տրանսպորտային միջոցի մակնիշը, գրանցման երկիրը և պետական համարանիշը) | |
ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երրորդ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գրասենյակի պահպանման ծախսերի շրջանակներում՝ | |
____________________________________________________________________ (հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը) | |
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երրորդ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին: |
Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի պատասխանատու անձ | ___________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ.Տ. (դրոշմակնիք) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2018, N 319-Ն | 11.06.2018, N 4046-Ն | |
30.04.2011, N 747-Ն | 25.06.2011, N 4046-Ն | |
28.06.2010, N 1500-Ն | 27.08.2010, N 4046-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|