Գլխավոր տեղեկություն
Номер
N 168-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (12.02.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.03.15/7(359) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.02.2010
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.02.2010
Дата вступления в силу
12.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 փետրվարի 2010 թ.

 ք. Երևան

 N 168-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆՈՐԱՄԱՐԳԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Նորամարգի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 09.02.2010թ. N 1470 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2008 թվականի հուլիսի 28-ին «Նորամարգի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001226 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Նորամարգի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան