«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
25 դեկտեմբերի 2008 թ. |
N 497-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» ենթակետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
Հաստատել 2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը, համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |
Հաստատված է
Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 497-Ն հրամանի |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ
Փոստային վճարման պետական նշանների անվանումը |
Քանակը | Գործողու- թյան մեջ դնելու ժամկետը |
Անվանա- գինը (դրամ) |
Տպաքա- նակը (հատ) | |
1. | Հաշմանդամների միջազգային օր. Լուի Բրայլի ծննդյան 200-ամյակը |
1 նամականիշ | I եռամսյակ | 110 | 50000 |
2. | Երրորդ նույնատիպ թողարկում. երրորդ շարք (Տիգրան Մեծ) | 8 նամականիշ | I եռամսյակ | 10 25 50 70 120 220 280 350 |
100000 100000 500000 500000 500000 200000 100000 200000 |
3. | Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակը |
1 նամականիշ | II եռամսյակ | 230 | 40000 |
4. | Հայաստանի պատկերասրահներ. Սեդրակ Առաքելյանի ծննդյան 125-ամյակը, Գեորգի Յակուլովի ծննդյան 125-ամյակը |
1 նամականիշ 1 նամականիշ |
II եռամսյակ | 200 200 |
40000 40000 |
5. | Սամվել Քոչարյանցի ծննդյան 100-ամյակը |
1 նամականիշ | II եռամսյակ | 350 | 30000 |
6. | Եվրոպա-2009. Աստղագիտություն | 1 նամականիշ | II եռամսյակ | 350 | 60000 |
7. | Պողոս Մակինցյանի ծննդյան 100-ամյակը |
1 նամականիշ | II եռամսյակ | 60 | 50000 |
8. | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ | Գեղաթերթիկ 4 նամականիշ |
II եռամսյակ | 70 70 70 70 |
25000 |
9. | Կանանց և մայրության տոն | 1 նամականիշով միակողմանի բացիկ | II եռամսյակ | 85 | 2200 |
Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն |
2 նամականիշ |
II եռամսյակ |
70 |
50 000 | |
10. | Լևոն Մադոյանի ծննդյան 100-ամյակը | 1 նամականիշով միակողմանի բացիկ | III եռամսյակ | 240 | 1000 |
11. | Խաչատուր Եսայանի ծննդյան 100-ամյակը |
1 նամականիշով միակողմանի բացիկ | III եռամսյակ | 85 | 2000 |
12. | Հայ օլիմպիական չեմպիոններ. Հրանտ Շահինյան, Իգոր Նովիկով, Ալբերտ Ազարյան | գեղաթերթիկ 3 նամականիշ |
III եռամսյակ | 70 120 160 |
20000 |
13. | Հայաստանի կենդանական աշխարհ |
2 նամականիշ | III եռամսյակ | 160 120 |
40000 40000 |
14. | Հայաստանի պատմական մայրաքաղաքներ | 1 նամականիշ | III եռամսյակ | 220 | 30000 |
15. | Ակադեմիկոս Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակը | 1 նամականիշով միակողմանի բացիկ | III եռամսյակ | 240 | 1000 |
16. | Հայկական ազգային տարազ | 2 նամականիշ | III եռամսյակ | 70 200 |
40000 40000 |
16.1 |
Եվրոպայի խորհրդի 60-ամյակը |
1 նամականիշ |
III եռամսյակ |
280 |
30 000 |
16.2 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակը |
1 նամականիշ |
III եռամսյակ |
70 |
30 000 |
17. | Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակը |
1 նամականիշ | IV եռամսյակ | 170 | 40000 |
18. | ՀՀ ճարտարապետական հուշարձաններ. Սասունցի Դավթի արձան (տեղադրման 50-ամյակի առթիվ) |
գեղաթերթիկ | IV եռամսյակ | 360 | 12000 |
19. | Պետական պարգևներ. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան | 1 նամականիշով միակողմանի բացիկ | IV եռամսյակ | 240 | 1000 |
20. | Ակադեմիկոս Գագիկ Դավթյանի ծննդյան 100-ամյակը | 1 նամականիշով միակողմանի բացիկ | IV եռամսյակ | 240 | 1000 |
21. | Ամանոր և Սուրբ Ծնունդ | 1 նամականիշ | IV եռամսյակ | 70 | 40000 |
21.1 |
Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակը |
1 նամականիշով միակողմանի բացիկ |
IV եռամսյակ | 240 | 500 |
(Հավելվածը լրաց. 06.03.09 N 98-Ն, 18.05.09 N 218-Ն, 28.10.09 N 620-Ն, փոփ. 10.12.09 N 752-Ն)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2012, N 670-Ն | 11.02.2013, N 497-Ն | |
28.12.2009, N 820-Ն | 11.02.2010, N 497-Ն | |
16.12.2009, N 764-Ն | 09.01.2010, N 497-Ն | |
10.12.2009, N 752-Ն | 31.12.2009, N 497-Ն | |
28.10.2009, N 620-Ն | 26.11.2009, N 497-Ն | |
18.05.2009, N 218-Ն | 11.06.2009, N 497-Ն | |
06.03.2009, N 98-Ն | 28.03.2009, N 497-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|