Գլխավոր տեղեկություն
Номер
N 534-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.07.01/21(339) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
05.06.2009
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
05.06.2009
Дата вступления в силу
06.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հունիսի 2009 թ.

թիվ 534-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» համալսարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 923 լիցենզիան «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն անվանմամբ վերաձևակերպելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007թ. դեկտեմբերի 27-ի N 1262-Ա/Ք հրամանում փոփոխություն կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասով, և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածով, հիմք ընդունելով նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը

 

Հրամայում եմ`

 

1. «Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» համալսարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 923 լիցենզիան վերաձևակերպել «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն անվանմամբ:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության 2007թ. դեկտեմբերի 27-ի N 1262-Ա/Ք հրամանում «Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» համալսարան անվանումը փոխարինել «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» անվանմամբ:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

 

Նախարար`

Ա. Աշոտյան