«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609393
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
11 նոյեմբերի 2009 թ. |
N 663-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
Գործողության մեջ դնել`
1. Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշը` սահմանելով անվանագինը 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2. Եվրոպայի խորհրդի 60-ամյակին նվիրված «60 YEARS ANS. COUNCIL OF EUROPE. CONSEIL DE L, EUROPE. 2009. Եվրախորհրդի 60-ամյակ» նամականիշը` սահմանելով անվանագինը 280 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակին նվիրված «EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS. COUR EUROPEENNE DES DROITS DE L, HOMME. 1959●50●2009. Մարդու իրավունքների եվրոպական դատարան» նամականիշը` սահմանելով անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|