Գլխավոր տեղեկություն
Номер
N 663-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.12.01/31(349) Հոդ.393
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
11.11.2009
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
11.11.2009
Дата вступления в силу
11.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11609393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 նոյեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 663-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.

Գործողության մեջ դնել`

1. Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշը` սահմանելով անվանագինը 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

2. Եվրոպայի խորհրդի 60-ամյակին նվիրված «60 YEARS ANS. COUNCIL OF EUROPE. CONSEIL DE L, EUROPE. 2009. Եվրախորհրդի 60-ամյակ» նամականիշը` սահմանելով անվանագինը 280 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակին նվիրված «EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS. COUR EUROPEENNE DES DROITS DE L, HOMME. 1959502009. Մարդու իրավունքների եվրոպական դատարան» նամականիշը` սահմանելով անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Սարգսյան