Գլխավոր տեղեկություն
Номер
N 319-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (09.01.2010-01.01.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2009.12.30/34(352) Հոդ.458
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
24.12.2009
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
24.12.2009
Дата вступления в силу
09.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10209466

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 319-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

 

Գ. Դանիելյան

 

 

Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«_________________________________»

հիմնադրամի 20 թ. գործունեության մասին

 

1. Հիմնադրամի լրիվ անվանումը` _________________________________________:

2. Հիմնադրամը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարի «___»___ _____ թ. թիվ _____ հրամանով, պետական գրանցման վկայական՝ _________ և (կամ) Հիմնադրամը գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից «_____»_____ ______ թ., պետական գրանցման վկայական՝ ____ Ա ___________:

3. Հիմնադրամի գտնվելու վայրը՝ ___________________________ հեռ. _______

4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը՝

__________________________________________________________,

անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացած օգնության չափը (դրամական արտահայտությամբ)

 

5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները՝

__________________________________________________________,

անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացած օգնության չափը (դրամական արտահայտությամբ)

__________________________________________________________:

անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացած օգնության չափը (դրամական արտահայտությամբ)

 

6. Աշխատակազմը՝

__________________________________________________________,

անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացած օգնության չափը (դրամական արտահայտությամբ)

__________________________________________________________:

անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացած օգնության չափը (դրամական արտահայտությամբ)

 

7. Իրականացված ծրագրերը՝

__________________________________________________________,

__________________________________________________________:

 

8. Ֆինանսավորման աղբյուրները՝

__________________________________________________________,

ֆինանսավորողի անունը (անվանումը), ծրագրի անվանումը, ֆինանսավորման չափը (դրամական արտահայտությամբ)

__________________________________________________________:

ֆինանսավորողի անունը (անվանումը), ծրագրի անվանումը, ֆինանսավորման չափը (դրամական արտահայտությամբ)

 

9. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը՝

__________________________________________________________:

 

10. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝

__________________________________________________________:

 

11. Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:


 

Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի

  

Կ Ա Ր Գ

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված տեղեկությունները հաշվետվության մեջ պարտադիր է ընդգրկել, եթե այդ կետերում նշված անձինք հաշվետու ժամանակաշրջանում օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից:

2. Հաշվետվության 12-րդ կետում նշված եզրակացությունը հաշվետվության մեջ պարտադիր է ընդգրկել, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

3. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա կարելի է հաշվետվության մեջ ընդգրկել միայն 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տեղեկությունները և տեղեկատվություն այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:

4. Հաշվետվությունը պետք է ստորագրվի հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից և նշում պարունակի այն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված լինելու մասին:

5. Հաշվետվությունը համարվում է թերություններով կազմված կամ թերի, եթե այն չի բովանդակում սույն ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ այն բովանդակում է ակնհայտ հակասություններ:

 

 

Հավելված N 3
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի

 
   

Կ Ա Ր Գ

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Հիմնադրամներն իրենց գործունեության մասին հաշվետվությունները հրապարակում են իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում (մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցի ստեղծումը հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի ցանկացած միջոցում):

2. Մամուլում հրապարակելուց հետո հաշվետվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Մամուլում հրապարակելուց հետո 30 օրվա ընթացքում հաշվետվությունը հրապարակելու մասին հիմնադրամները ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի անունով գրությամբ, որին կից ներկայացվում են հաշվետվությունը և մամուլի միջոցի օրինակը: Գրությունը պետք է բովանդակի տեղեկություններ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում համապատասխան հայտարարության տեղադրված լինելու մասին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.03.2018, N 93-Ն 25.03.2018, N 319-Ն
03.02.2014, N 26-Ն 13.03.2014, N 319-Ն
01.12.2011, N 203-Ն 01.01.2012, N 319-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան