ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հունվարի 2009 թ. ք. Երևան |
N 61-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Վիոլետա-Վիկտորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով «Վիոլետա-Վիկտորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վ. Սանայանցի դիմումը և ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Վիոլետա-Վիկտորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 257 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև լիցենզիայի պայմանների ապահովումը:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախաարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|