Գլխավոր տեղեկություն
Номер
N 05-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.08.2009-11.07.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.27/9(327) Հոդ.97
Принят
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата принятия
26.01.2009
Подписан
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата подписания
26.01.2009
Дата вступления в силу
09.03.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109061

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

26 հունվարի 2009 թ.
ք. Երևան

  N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել համայնքային ծառայողների գրանցամատյանը վարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Գևորգյան

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման
նախարարի
2009 թ. հունվարի 26-ի
N 05-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Համայնքային ծառայողների գրանցամատյանը (այսուհետ` գրանցամատյան)` համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին կադրային գործի վարման համար անհրաժեշտ տեղեկությունների ամբողջականությունն է:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորած մարմին) համապատասխան համայնքների ղեկավարների աշխատակազմերի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի) (այսուհետ` աշխատակազմ) տրամադրած տեղեկությունների հիման վրա վարում է միասնական գրանցամատյանը, որում պարունակվող տեղեկությունները թարմացվում են սույն կարգով սահմանված ժամկետներում:

(2-րդ կետը լրաց. 21.07.09 N 13-Ն)

3. Գրանցամատյանը չի հրապարակվում:

4. Գրանցամատյանում գրանցելու հիմք է հանդիսանում անձին օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոնում նշանակելը, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը:

5. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համապատասխան աշխատակազմերի հաստիքացուցակների և անձնական գործերի սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալների հիման վրա:

6. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) համայնքային ծառայության պաշտոններ.

2) համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք.

3) համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք:

7. «Համայնքային ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

1) համապատասխան աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների անվանումները (այդպիսիք նախատեսված լինելու դեպքում).

2) համապատասխան աշխատակազմերի` օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին հաստիքացուցակը (տարին, ամիսը, ամսաթիվը).

3) համապատասխան աշխատակազմերի հաստիքային միավորների քանակը` ըստ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի.

4) համայնքային ծառայության պաշտոնների անվանումները և ծածկագրերը.

5) համապատասխան աշխատակազմերի հաստիքային միավորների ընդհանուր քանակը և հաստիքային միավորների քանակը ըստ համայնքային ծառայության պաշտոն չհամարվող հաստիքների:

8. «Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

1) համապատասխան ստորաբաժանման անվանումը (նախատեսված լինելու դեպքում).

2) զբաղեցրած պաշտոնի անվանումը, պաշտոնի անձնագրի ծածկագիրը.

3) պաշտոնի նշանակման հիմքը (համայնքի ղեկավարի որոշում, աշխատակազմի քարտուղարի հրաման, ժամկետային աշխատանքային պայմանագիր), ամսաթիվը և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածը, որի հիմքով ընդունվել է պաշտոնի նշանակման մասին իրավական ակտը կամ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիրը.

4) ազգանունը, անունը, հայրանունը.

5) դասային աստիճանը և դրա շնորհման, իջեցման, զրկման ամսաթիվը, ամիսը, տարին.

6) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարին.

7) սեռը.

8) անձնագրի կամ փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը և ում կողմից է տրվել).

9) բնակության վայրը (փոստային հասցեն).

10) հեռախոսահամարները (բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը).

11) կրթության վերաբերյալ տվյալներ (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ստացած մասնագիտությունը և որակավորումը).

12) զինապարտությունը, զինվորական կոչումը.

13) գիտական աստիճանը (աստիճանը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը).

14) գիտական կոչումը (կոչումը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը).

15) խրախուսանքները (խրախուսանքի տեսակը և կիրառման տարին, ամիսը, ամսաթիվը),

16) կարգապահական տույժերը (տույժի տեսակը և կիրառման տարին, ամիսը, ամսաթիվը).

17) վերապատրաստումը (ուսումնական հաստատությունը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ծրագրի անվանումը, վերապատրաստման մասին պետական նմուշի փաստաթղթի համարը).

18) ատեստավորումը (ատեստավորման տարին, ամիսը, ամսաթիվը և ատեստավորման արդյունքը).

19) աշխատանքային ստաժը, այդ թվում` ընդհանուր, համայնքային ծառայության, քաղաքացիական ծառայության, մասնագիտական աշխատանքային, քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններում աշխատանքային ստաժը, ինչպես նաև համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածը.

20) կիսամյակային վերջին հաշվետվության տարին, ամիսը, ամսաթիվը։

9. «Համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

1) համապատասխան ստորաբաժանման անվանումը (նախատեսված լինելու դեպքում).

2) զբաղեցրած պաշտոնի անվանումը, պաշտոնի անձնագրի ծածկագիրը.

3) ազգանունը, անունը, հայրանունը.

4) համայնքային ծառայության պաշտոնից ազատման կամ ժամկետային աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը և տարին, ամիսը, ամսաթիվը։

10. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են հետևյալ եղանակներով.

1) թղթյա կրիչի (թղթային գրառումների) վրա` համապատասխան աշխատակազմերի կողմից ներկայացված հաստիքացուցակների և սույն կարգի N 1 և N 2 ձևերին համապատասխան տվյալների հիման վրա.

2) էլեկտրոնային կրիչի վրա` թղթյա կրիչի վրա ընդգրկված տվյալների հիման վրա:

11. Թղթյա և էլեկտրոնային կրիչների գրանցամատյանների տեղեկությունների անհամապատասխանության դեպքում հիմք են ընդունվում թղթյա կրիչով ներկայացված տվյալները:

12. Համայնքային ծառայողների կողմից համայնքային ծառայությունն անցնելու հետ կապված տվյալների փոփոխությունները լիազորած մարմինը ներառում է գրանցամատյանում` համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու և անձնական գործերում կատարված փոփոխությունների համաձայն` հիմք ընդունելով գրանցման համար համապատասխան աշխատակազմի կողմից տրամադրված տեղեկությունները:

13. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար համապատասխան աշխատակազմերը լիազորած մարմին են ներկայացնում`

1) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տվյալները (Ձև N 1 և Ձև N 2)` պաշտոնը զբաղեցնելուց կամ պաշտոնից ազատվելուց հետո 15-օրյա ժամկետում.

2) սույն կարգի 12-րդ կետում նշված փոփոխությունները` դրանց ի հայտ գալուց հետո 15-օրյա ժամկետում.

3) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը` տվյալ տարվա համար գործող հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը:

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկությունները համապատասխան աշխատակազմերը լիազորած մարմին են ներկայացնում էլեկտրոնային, ինչպես նաև ստորագրված և կնքված թղթյա կրիչներով:

15. Համապատասխան մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև համապատասխան աշխատակազմի քարտուղարի գրավոր հարցման հիման վրա լիազորած մարմինը նրանց տրամադրում է տվյալ աշխատակազմի վերաբերյալ գրանցամատյանից անհրաժեշտ տեղեկություններ:

 

Ձև N 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

__________ թաղային (քաղաքային, գյուղական) համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայողների, այդ թվում՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ

 

Հ/հ

Ստորաբաժանման անվանումը

Համայնքային ծառայության պաշտոնի

Պաշտոնի նշանակման

Անունը, ազգանունը, հայրանունը

Անվանումը

Անձնագրի ծածկագիրը

Հիմքը (որոշում, հրաման պայմանագիր), նշել նաև ՀԾ օրենքի համապատասխան հոդվածը

Ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

Հ/հ

Համայնքային ծառայության դասային աստիճանը

Ծննդյան ամսաթիվը

Սեռը

Անձնագրի (փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի) տվյալները (սերիան, համարը և ում կողմից է տրվել)

Դասային աստիճանը

Դասային աստիճանի շնորհման ամսաթիվը

Դասային աստիճանի իջեցման ամսաթիվը

Դասային աստիճանի զրկման
ամսաթիվը

 

8

9

10

11

12

13

14

1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

Հ/հ

Բնակության վայրը

Հեռախոսա-համարները

Կրթության վերաբերյալ տվյալներ

Կրթությունը

Ուսումնական հաստա-տությունը

Ուսման
սկիզբը

Ուսման ավարտը

Մասնագի-տությունը

Որակավորումը

 

15

16

17

18

19

20

21

22

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

Հ/հ

Զինապարտությունը

Զինվորական կոչումը

Գիտական աստիճանը (կոչումը)

Խրախուսանքները

Աստիճանը (կոչումը)

Շնորհման ամսաթիվը

Խրախուսանքի տեսակը

Խրախուսանքի կիրառման ամսաթիվը

 

23

24

25

26

27

28

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

Հ/հ

Կարգապահական տույժերը

 Վերապատրաստում

Կարգապահական տույժի տեսակը

Կարգապահական տույժի կիրառման ամսաթիվը

Ուսումնական հաստատությունը

Սկիզբը

Ավարտը

Ծրագրի անվանումը

Պետական նմուշի փաստաթղթի համարը

 

29

30

31

32

33

34

35

1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

Հ/հ

Ատեստա-վորումը

Աշխատանքային ստաժը տ., ամ., օր

Վերջին կիսամյա-կային հաշվե-տվության ամսաթիվը

Ծանոթու-թյուն

Ամսա-թիվը

Արդյունքը

Ընդհա-նուր

Համայն-քային ծառայու-թյան

Քաղաքա-ցիական ծառայու-թյան

Քաղաքա-ցիական պաշտոն-ների

Մասնա-
գիտական

Համայնքի ենթակայու-թյան հիմնար-կների ղեկավար պաշտոն-ների

Քաղա-քական պաշտոն-ների

Հայեցո-ղական պաշտոն-ների

Համայնքի ավագանու անդամի աշխատան-քային գործու-նեությամբ զբաղվելու ժամանակա-հատվածը

 

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

_________ թաղային (քաղաքային, գյուղական) համայնքի համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ

 

Հ/հ

Ստորաբաժանման անվանումը

Պաշտոնը

Պաշտոնի ծածկագիրը

Ազգանունը, անունը, հայրանունը

Ազատման հիմքերը
(նշել ՀԾ օրենքի համապատասխան հոդվածի կոնկրետ մասը)

Ազատման տարին, ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.11.2014, N 13-Ն 29.11.2014, N 05-Ն
29.05.2013, N 2-Ն 11.07.2013, N 05-Ն
21.07.2009, N 13-Ն 25.08.2009, N 05-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան