Գլխավոր տեղեկություն
Номер
N 43-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.05.2009-11.03.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2009.05.15/17(335) Հոդ.198
Принят
Քաղաքաշինության նախարար
Дата принятия
20.04.2009
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
20.04.2009
Дата вступления в силу
25.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 մայիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11709183

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 ապրիլի 2009 թ.
ք. Երևան

N 43-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի թիվ 890-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գործավարության կարգը (համաձայն հավելվածի):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 5-ի «ՀՀ քաղաքաշինության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 70-Ն հրամանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Բաղդասարյանի վրա:

 

Նախարար

Վ. Վարդանյան

 

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թ. ապրիլի 20-ի

N 43-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն) գործավարության կարգը:

2. Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են Նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև Նախարարության բոլոր աշխատակիցների համար:

3. Նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու են ստորաբաժանման ղեկավարները:

4. Աշխատակազմում գործավարության վերահսկողությունն ու աշխատանքների կազմակերպման համակարգումն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարը:

5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

6. Նախարարության սույն կարգով սահմանված գործավարության միասնական կարգի պահպանման նկատմամբ հսկողությունը դրվում է Աշխատակազմի քարտուղարության (այ սուհետ` Քարտուղարություն) վրա:

 

II. ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ

 

7. Նախարարությունում ստացված պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է Քարտուղարությունում (բացառությամբ առանձնացված ստորաբաժանման տարածքային ստորաբաժանումների): Նախարարությունում ստացված թղթակցությունը գրանցվում է համակարգչով և հատուկ էջակալված ու կնքված գրանցամատյաններում, որտեղ արտացոլվում է փաստաթղթի ստացման ժամկետը, համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը (համաձայն N 1 և N 2 հավելվածների):

8. Գրանցման ենթակա փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում, իսկ դրա անհնարինության դեպքում ազատ մասում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է մտից գրանցման համարը և ամ սաթիվը: Ստացված փաստաթուղթը համարակալվում է հերթական մտից համարով (ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը): Եթե ստացված թղթակցությունները չեն բավարարում օրենքով սահմանված կարգի պահանջները՝ գրանցման ենթակա չեն, ընթացք չեն ստանում և ոչնչացվում են սահմանված կարգով:

9. Քարտուղարությունում ստացված բոլոր ծրարները` բացառությամբ «Անձամբ» և «Անձնական» նշումներով ծրարներից, բացվում և գրանցվում են: «Անձամբ» և «Անձնական» նշումներով ծրարները փակ վիճակում հանձնվում են հասցեատերերին: Եթե ծրարները ստացվում են բաց վիճակում` հանձնողի և ընդունողի կողմից ծրարի վրա կատարվում է հատուկ նշում:

10. Քարտուղարության համապատասխան մա սնագետները ծրարները բացելիս պարտավոր են ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, համեմատել փաստաթղթերի համարները ծրարների վրա նշվածի հետ: Փաստաթղթերի բացակայության, պակասի կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` երկու օրինակից, որոնցից մեկը մնում է Քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին և ուղարկվում է այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը: Ծրարում սխալմամբ դրված փաստաթղթերը այլ ծրարով ուղարկվում են հետ` փաստաթղթին կցելով նաև այն ծրարը, որով այն ստացվել էր:

11. Ծրարը, որով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթին է կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն, ծրարի վրայի փոստային դրոշմակնիքի ամսաթվով` թղթակցության ուղարկման ու ստացման ժամանակը կամ հասցեատերը:

12. Նախարարությունում ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից ստացված «Շտապ» նշումով թղթակցությունները գրանցվում և հանձնվում են արտահերթ զեկուցման: Ստացված մյուս թղթակցությունները զեկուցվում են աշխատանքային մեկ օրվա ընթացքում: Զեկուցված փա ստաթղթերը համապատասխան հանձնարարականներով, Քարտուղարության միջոցով ուղարկվում են ըստ պատկանելույն ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը:

13. Ստորաբաժանումներում ստացված թղթակցությունն ընդունվում և գրանցվում է համապատասխան գրանցամատյանում, որտեղ նշվում է հերթական համարը, փաստաթղթի համարը և ամսաթիվը, որ կազմակերպությունից է ստացվել, փասթաթղթի համառոտ բովանդակությունը, ով է հանձնարարել, ում է հանձնարարվել, մակագրությունը, ժամկետը, փաստաթուղթը ստացողի ստորագրությունը, նշումներ կատարման մասին, կատարման ընդունումը (համաձայն N 4 հավելվածի):

14. Մինչև պաշտոնական հրապարակումն ստացված ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները, նախարարի տեղակալներին, Աշխատակազմի ղեկավարին, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին ծանոթացնելուց հետո, պահվում են Քարտուղարությունում:

15. ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները, ՀՀ պաշտոնական տեղեկագրերը, ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերը և այլ մարմիններից ստացված տեղեկագրերն ու գրքույկները պահվում են Քարտուղարության գրադարանում և Քարտուղարությունից դուր ս են տրվում միայն Նախարարության աշխատակիցներին՝ ոչ ավելի, քան 5-օրյա ժամկետում վերադարձնելու պայմանով՝ համապատասխան մատյանում գրանցելուց հետո:

16. Չի թույլատրվում ստացված փա ստաթղթերի կամ դրանց կցված հանձնարարականների վրա որևէ ուղղում կատարել: Աշխատակիցները պատա սխանատու են իրենց մոտ գտնվող փա ստաթղթերի պահպանման համար:

17. Արգելվում է ստացված փա ստաթղթերն, առանց աշխատանքային անհրաժեշտության, դուր ս բերել Նախարարությունից:

18. Արձակուրդի, գործուղման, այլ պատճառներով բացակայելու կամ աշխատանքից ազատվելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող բոլոր փա ստաթղթերը (նաև անավարտ գործերը) հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

19. Նախարարությունում ներքին թղթակցության շարժն իրականացվում է միայն Քարտուղարության միջոցով` համապատասխան մատյանում գրանցվելուց հետո:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ

 

20. Փաստաթղթերը նախապատրաստելիս կատարողը պարտավոր է ու սումնասիրել և անհրաժեշտության դեպքում հավաքել տեղեկատվական նյութեր, կազմել տեղեկանքներ:

21. Եթե հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի կատարողների, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն նա է, ում անվան դիմաց կատարվում է «հավաք» նշումը: Հանձնարարական ստացած մյուս կատարողները պարտավոր են փաստաթղթերի վերաբերյալ պատա սխանատու կատարողին առաջարկություններ, անհրաժեշտ նյութեր ներկայացնել կատարման ժամկետից առնվազն 2 աշխատանքային օր առաջ, որպե սզի պատա սխանատու կատարողը հնարավորություն ունենա սահմանված ժամկետում կատարել հանձնարարականը: «Հավաք» նշումի բացակայության դեպքում, կատարումը ներկայացվում է անմիջապես հանձնարարողին:

22. Ստորագրման ներկայացվող բոլոր փաստաթղթերի երկրորդ օրինակները պետք է նշագրվեն, կատարող ստորաբաժանման ղեկավարի, շահագրգիռ համահեղինակ ստորաբաժանումների ղեկավարների, ըստ հանձնարարականի` նախարարի համապատա սխան տեղակալի (տեղակալների), նախարարության աշխատակազմի ղեկավարի, իրավական ակտեր պարունակող փաստաթղթերը` իրավաբանական վարչության, կադրային տվյալ պարունակող փաստաթղթերը` անձնակազմի կառավարման բաժնի, ի սկ ֆինան սական տվյալներ պարունակող փաստաթղթերը` նաև ֆինանսատնտե սագիտական և հաշվապահական հաշվառման վարչության կողմից: Ներկայացվող փա ստաթղթի ներքևի ձախ անկյունում գրվում է կատարող ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը և հեռախոսի համարը:

23. Մի քանի անձանց կողմից նշագրվող փաստաթղթերի բովանդակության համար հիմնական պատասխանատվությունը կրում է պատասխանատու կատարողը, իսկ համակատարողները պատասխանատվություն են կրում իրենց կողմից ներկայացված նյութերի և առաջարկությունների համապատասխանության մասով:

24. Քարտուղարության կողմից զեկուցման պատրաստված փոստը, նախարարին է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարը:

25. Գործակարգավարական խորհրդակցության արձանագրումը կազմակերպվում է Քարտուղարության կողմից: Արձանագրությունը նախարարի կողմից ստորագրվելուց հետո բազմացվում և ուղարկվում է ըստ պատկանելույն:

26. Նախարարի, նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրումը կազմակերպում է այն ստորաբաժանումը, որի գործառույթներին վերաբերում է հարցը: Խորհրդակցության արձանագրությունը նախագահողի կողմից վավերացվելուց հետո հանձնվում է Քարտուղարություն, բազմացվում և ուղարկվում է ը ստ պատկանելույն:

27. Սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերում նշված արձանագրությունների բնօրինակները վավերացումից հետո պահվում են Քարտուղարությունում:

 

IV. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

28. Նախարարությունում ելից փաստաթղթերն ստորագրվում են նախարարի, նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի և քաղաքաշինական պետական տեսչության պետ-ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսչի կողմից: Առանձին դեպքերում` համաձայն նախարարի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականի, ելից փաստաթղթերը կարող են ստորագրել նաև համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Գրությունը ստորագրության է ներկայացվում ամբողջ փաթեթով` գրությունը և առդիրը 3 օրինակից, կցելով հանձնարարականի կատարման հիմքերը:

29. Նախարարությունում ելից թղթակցության գրանցումը կատարվում է միայն Քարտուղարությունում, համակարգչով և համապատա սխան գրանցամատյանում (համաձայն N 3 հավելվածի), որտեղ և պահվում է փաստաթղթի 2-րդ օրինակը՝ ստորագրված, կատարման պատասխանատուների նշագրումներով, առդիրով: Ելից թղթակցության հիմքերը և նամակի 3-րդ օրինակը՝ առդիրով, պահվում են թղթակցությունը պատրա ստող ստորաբաժանումում (բացառությամբ առանձնացված ստորաբաժանման տարածքային ստորաբաժանումների):

30. Առաքվող թղթակցության ելից համարը բաղկացած է պայմանանիշից և հերթական համարից:

31. Առաքվող թղթակցության ցուցակները պահպանվում են Քարտուղարությունում:

32. Թղթակցությունը Քարտուղարության կողմից հա սցեատերերին է ուղարկվում փո ստով կամ սուրհանդակային (հատուկ) ծառայության միջոցով: Հասցեատիրոջ, կամ նրա լիազորված անձի ներկայանալու դեպքում (անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ) գրությունը հանձնվում է առձեռն:

33. Առանձնացված ստորաբաժանման տարածքային ստորաբաժանման ղեկավարն իրավունք ունի ստորագրելու այն ելից փաստաթղթերը, որոնք պատասխան են անմիջապես իր անունով ստացված գրությունների և հարցի լուծումն անմիջականորեն իր լիազորությունների շրջանակներում է:

34. Առանձնացված ստորաբաժանման տարածքային ստորաբաժանումներին նախարարության Քարտուղարության կողմից հատկացվում է հատուկ պայմանանիշ` ելից փաստաթղթերը ձևակերպելու համար, ինչպես նաև համապատասխան ելից և մտից գրանցամատյաններ:

35. Առանձնացված ստորաբաժանման տարածքային ստորաբաժանման ղեկավարը յուրաքանչյուր ամսվա վերջում առանձնացված ստորաբաժանման պետին է ներկայացնում իր կողմից ելք արված գրության 2-րդ օրինակը` առդիրի և հիմքի պատճենի հետ միասին, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումում ստացված թղթակցության պատճենները:

 

V. ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

 

36. Նախարարությունում հրամանները տրվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի կամ Աշխատակազմի ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Նախարարության կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում:

37. Հրամանների նախագծերը կազմվում են շահագրգիռ ստորաբաժանումների կողմից` իրենց իրավասությունների շրջանակի մեջ մտնող հարցերի, կամ իրենց տրված հանձնարարականների կապակցությամբ:

38. Հրամանի նախագիծը ենթակա է պարտադիր նշագրման այն կատարող ստորաբաժանման ղեկավարի, իրավաբանական վարչության, իսկ նախագծի առանձնահատկություններից ելնելով՝ նաև այլ շահագրգիռ ստորաբաժանումների և/կամ պաշտոնատար անձանց կողմից: Նշագրումը կատարվում է նախագծի միայն մեկ օրինակի վրա, ստորագրվող էջի հակառակ կողմում, էջի ստորին ձախ անկյունում նշվում է կատարողի ազգանունը և ստորաբաժանման անվանումը: Կատարող ստորաբաժանման ղեկավարը, բացի նշագրումից, ստորագրում է նաև նախագծին կցվող ցանկերի, հավելվածների, ցուցակների, այլ փաստաթղթերի առկայության դեպքում` նաև այդ փաստաթղթերի վրա: Նախագծի վերաբերյալ ստորաբաժանումների տարաձայնությունների, համաձայնության չգալու դեպքում նշագրողը պարտավոր է նշագրման հետ մեկտեղ շարադրել անհամաձայնության առարկայի շուրջ իր հատուկ կարծիքը: Եթե հատուկ կարծիքը ծավալուն է այն կարող է ներկայացվել առանձին փաստաթղթով, որի մասին նշում է կատարվում նշագրման հետ մեկտեղ: Հատուկ կարծիքը պետք է կցվի հրամանին և պահվի բնօրինակի հետ:

39. Նշագրումից հետո նախագծի կազմողն այն ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին, կցելով հասցեատերերի ցանկը: Նախագիծը ստորագրման ներկայացնելիս դրան կցվող ցանկերի, հավելվածների, ցուցակների և այլ փաստաթղթերի առկայությունը պարտադիր է:

40. Նախարարի, Աշխատակազմի ղեկավարի հրամանները գրանցվում են Քարտուղարությունում կամ անձնակազմի կառավարման բաժնում, համարակալվելով հերթական համարներով (ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը): Ստորագրված հրամանների առաջին օրինակները՝ պատասխանատու ստորաբաժանումների նշագրումով, պահպանվում են համապատասխանաբար Քարտուղարությունում կամ անձնակազմի կառավարման բաժնում: Քարտուղարությունն, ը ստ հրաման պատրաստողի ներկայացրած ցանկի, պատճենահանում և Քարտուղարության կնիքով հաստատում է հրամանի պատճենները, կազմակերպում դրանց ժամանակին առաքումը հասցեատերերին: Անձնակազմի կառավարման բաժինը պատճենահանում է բաժնում համարակալված հրամանները, հաստատում անձնակազմի կառավարման բաժնի կնիքով և կից ցանկով տալիս է քարտուղարություն` առաքման:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

41. Նախարարությունում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները Քարտուղարությունում գրանցվում են հատուկ էջակալված և կնքված գրանցամատյանում և մուտքագրվում են համակարգչում:

42. Քաղաքացիների Աշխատակազմի իրավասու անձի կողմից անհատական ընդունելության ժամանակ գրավոր ներկայացված կամ արձանագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները գրանցվում են ընդհանուր կարգով:

43. Գրանցման համարանիշը (կոդը) բաղկացած է ազգանվան առաջին տառից և գրանցման հերթական համարից: Կոլեկտիվ առաջարկություն, դիմում և բողոք ստանալու դեպքում դրանք կոդավորվում են «կոլ» պայմանանիշով:

44. Եթե քաղաքացու, իրավաբանական անձի գրավոր դիմումը, բողոքը կամ առաջարկությունը օրենքով սահմանված կարգին համապատասխան չի ներկայացված՝ չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:

45. Համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է ապահովել առաջարկություններում, դիմումներում, գանգատներում բարձրացված հարցերի համալիր ու բազմակողմանի ու սումնա սիրություն` մակագրության համաձայն և սահմանված ժամկետներում պատա սխանել դրանց, հետագայում ապահովելով ընդունված որոշումների կատարումը:

46. Առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, եթե քննության են առնվել նրանցում բարձրացված խնդիրները, դրանց վերաբերյալ գործող օրեն սդրությանը համապատա սխան ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, տրվել սպառիչ պատա սխաններ:

 

VII. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Նախարարությունում ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից ստացված հանձնարարականների կատարման համար (եթե ժամկետներ չեն նախատե սված)` սահմանվում է 15-օրյա ժամկետ:

48. ՀՀ նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից կառավարության քննարկմանը ներկայացվող ՀՀ օրենքների և ՀՀ Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները տրվում են դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

49. ՀՀ նախարարություններից, այլ պետական մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձերից ստացված հարցումներին և այլ գրություններին պատասխանելու համար սահմանվում է.

1) լրացուցիչ ու սումնասիրություններ չպահանջող հարցերի համար՝ մինչև 7 աշխատանքային օր,

2) լրացուցիչ ու սումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար՝ մինչև 30 աշխատանքային օր:

50. Հանձնարարականների կատարման ժամկետի երկարացումը պետք է ձևակերպել հանձնարարականը կատարողի կողմից ստանալուց անմիջապես հետո կամ հանձնարարականի կատարման ժամկետը սպառվելուց ոչ ուշ, քան 2 օր առաջ, եթե կատարման ընթացքում պարզվում է, որ հանձնարարականը նշված ժամկետում կատարելն անհնար է, հիմնավորելով դրա անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում հանձնարարականը համարվում է տրված ժամկետում չկատարված:

51. Հանձնարարականի կատարման ընթացքում այլ ստորաբաժանումների մասնակցության անհրաժեշտությունն առաջանալու դեպքում, հարցը բարձրացվում է պատասխանատու կատարողի կողմից՝ գրավոր հիմնավորմամբ:

52. Հանձնարարականի կատարման ժամկետի պահպանման համար պատասխանատվություն է կրում պատասխանատու կատարողը:

53. Նախարարությունում ստացված բոլոր փաստաթղթերի, նախարարի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների, հանձնարարականների, մակագրությունների և քաղաքացիների դիմումների հետ կապված ժամկետների նկատմամբ սահմանվում է հ սկողություն, որն իրականացվում է Քարտուղարության միջոցով:

54. Ծառայողական փաստաթղթերի բովանդակությունների ճիշտ նախապատրա ստման և ձևակերպման պատասխանատվությունը դրվում է ստորաբաժանումների ղեկավարների վրա:

55. Հ սկողության տակ գտնվող փա ստաթղթերը՝ հանձնարարականները, առաջարկությունները, դիմումներն ու բողոքները համարվում են կատարված և հսկողությունից հանվում են վերջնական սպառիչ (ոչ միջանկյալ) պատասխանի դեպքում:

56. Հսկողության տակ գտնվող փա ստաթղթերը, հանձնարարականները հսկողությունից հանվում են հանձնարարականը տվողի կողմից:

 

VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

57. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ (այսուհետ՝ Արխիվ) են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի (որոնց պահպանության ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով) և անձնական գործերի:

58. Արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

59. Արխիվից դուրս են տրվում միայն փաստաթղթերի պատճենները` Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ:

60. Արխիվից փաստաթղթերը տրամադրվում են օգտագործման միայն համապատասխան մատյանում գրանցելով:

61. Արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (երկու օրինակ) և գործերի նիշերի:

62. Արխիվային գործի մասնագետը (արխիվավարը) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը: Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսը մնում է Արխիվում:

63. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերը Արխիվից հանձնվում են Ազգային արխիվ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:

 

Հավելված 1

Հ/Հ

Փաստաթղթի
համարը և
ամսաթիվը

Որ
կազմակերպությունից
է ստացվել

Փաստաթղթի համառոտ
բովանդակությունը և
թերթերի քանակը

Ում է հանձնարարվել և
հանձնարարականի
կատարման ժամկետը

Նշումներ կատարման
մասին

Ծանոթություն

1

2

3

4

5

6

7

Հավելված 2

Հ/Հ

Ներկայացնող
ստորաբաժանումը

Ում կողմից է
ներկայացվել

Ում է ուղղված

Համառոտ
բովանդակությունը

Նշումներ կատարման
մասին

Ծանոթություն

1

2

3

4

5

6

7

Հավելված 3

Հ/Հ

կոդը

Ում է հասցեագրված

Կատարողը
ստորաբաժանումը

Կատարողի ազգանուն, անուն

Համառոտ
բովանդակությունը

Հանձնարարականի համարը

Առաքումը

1

2

3

4

5

6

7

8

Հավելված 4

Հ/Հ

Փաստաթղթի
համարը
և
ամսաթիվը

Ով է
հանձնարարել
և երբ
(ամսաթիվը)

Որ
կազմակեր-
պությունից է
ստացվել,
փաստաթղթի
համառոտ
բովանդա-
կությունը

Ում է
հանձնա-
րարվել
և երբ
(ամսաթիվը)

Մակագրու-
թյունը,
հանձնա-
րարականի
կատարման
ժամկետը

Փաստաթղթի
ստացողի
ստորագրու-
թյունը

Նշումներ
կատարման
մասին

Հանձնարա-
րականի
կատարման
ընդունումը
(ստորագրու-
թյունը)

1

2

3

4

5

6

7

8

9