Գլխավոր տեղեկություն
Номер
N 09-305-Լ
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (30.10.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.11.16/30(348) Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
29.10.2009
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
29.10.2009
Дата вступления в силу
30.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

29 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

 N 09-305-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 29.10.2009 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0426 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Կապիտալ Մոնոլիտ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0717 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Արկա Գլոբո Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0794 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Սամ-Համ Սթար» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0718 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի պահանջների համաձայն, «Գևորգ, Գագիկ Մանուկյաններ» ՍՊ ընկերության անվանափոխման պատճառով վերաձևակերպել ընկերությանը 08.05.2009 թ. տրված «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիան «Գագեմա» ՍՊԸ անվամբ։ «Գևորգ, Գագիկ Մանուկյաններ» ՍՊԸ անվամբ ԱԳ N 0833 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

6. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

. «Տոսպ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

7. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանին։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(29.10.2009թ. հր. N 09-305-L)

Հ/Հ

Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը, Գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը
/ՀՎՀՀ/

Գրանց-
ման
հա-
մարը

Գործունեության տեսակը

Գործու-
նեության
իրակա-
նացման վայրը

Գործո-
ղության ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկու-
թյուններ

1

«Ուայդ Գեյթ» ՍՊԸ

Երևան, Չարենցի 7, բն.66

ԱԳN0426

27.08.03թ.

01533979

426

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել Է խախտման պատճառով

 

2

«Կապիտալ Մոնոլիտ» ՍՊԸ

Երևան, Արշակունյաց 67

ԱԳN0717

23.10.07թ.

02239911

713

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել Է դիմումի համաձայն

 

3

«Արկա Գլոբո Ռիելթի» ՍՊԸ

ք. Գյումրի, Ղորղանյան 99

ԱԳN0794

25.07.08թ.

05535147

789

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել Է դիմումի համաձայն

 

4

«Սամ-Համ Սթար» ՍՊԸ

Երևան, Բաղյան 1փ. 3շ, բն. 52

ԱԳN0718

23.10.07թ

00863894

714

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել Է դիմումի համաձայն

 

5

«Գևորգ, Գագիկ Մանուկյաններ» ՍՊԸ

ք. Գյումրի, Տ. Սեծի 8ա, բն. 29

ԱԳN0833

08.05.09թ..

05535869

828

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

Վերաձևակերպում

 

6

«Տոսպ» ՍՊԸ

Ք. Երևան, Հ. էմինի փ. տուն 32

ԱԳN0854

29.10.09թ.

00034644

849

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում

7

«ԳԱԳԵՄԱ» ՍՊԸ

Ք. Գյումրի, Գ. Նժդեհի փ. 15

ԱԳN0855

29.10.09թ.

05535869

850

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան