Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 958-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.04.01/13(331) Հոդ.152
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
18.11.2008
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
18.11.2008
Дата вступления в силу
11.04.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11809120

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 նոյեմբերի 2008 թ.
ք. Երևան

թիվ 958-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի ԹԻՎ 444 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի հունիսի 5-ի թիվ 444 հրամանում ճշտված հաշվարկ-հաշվետվությունների ներառման նպատակով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի հունիսի 5-ի «Իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվության», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյանի», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման ակտի», «Բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող իրավաբանական անձանց և նրանց կողմից վճարված գումարների և առկա ապառքների վերաբերյալ տեղեկությունների» ձևերը, «Արտադրական թափոնների փաստացի ծավալների հաշվարկի» մեթոդիկան, «Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի» ցանկը և «Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու մասին» տեղեկանքի ձևը հաստատելու մասին» թիվ 444 հրամանի հավելվածում կատարել փոփոխություն համաձայն հավելվածի։

 

Նախարար`

Տ. Դավթյան

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների
նախարարության
18.11.2008 թ.
N 958-Ն հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ գյուղատնտե-
սության նախա-
րարության հետ
---------- 2008 թ.

Համաձայնեցված է
ՀՀ բնապահ-
պանության նախա-
րարության հետ
12.12.2008 թ.

Համաձայնեցված է
ՀՀ էկոնոմիկայի
նախարարության հետ
---------- 2008 թ.

Համաձայնեցված է

ՀՀ կառավա-
րությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի հետ

---------- 2008 թ.

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի հունիսի 5-ի թիվ 444 հրամանի «ա» կետով սահմանված «Իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն» ձևի

 

«  

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
(Այն հաշվետու տարին և այն հաշվետու եռամսյակը, որի համար ներկայացվում է հաշվարկ-հաշվետվությունը)

Տարեթիվը ---- թ.

--------------- եռամսյակը
(հաշվետու տարվա չորրորդ եռամսյակի համար նաև «տարեկան» նշումը)

 »

տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«       

ՀԱՇՎԵՏՈՒ (ՃՇԳՐՏՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
(Այն հաշվետու տարին և այն հաշվետու եռամսյակը, որի համար ներկայացվում է հաշվարկ-հաշվետվությունը, ճշգրտման դեպքում աջ սյունակում կատարվում է «X» նշագրումը)

 

Տարեթիվը ----թ.

--------------- եռամսյակը
(հաշվետու տարվա չորրորդ եռամսյակի համար նաև «տարեկան» նշումը)

 »:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան