Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 10-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.04.01/13(331)
Принят
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Дата принятия
28.02.2009
Подписан
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Дата подписания
28.02.2009
Дата вступления в силу
11.04.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ ---09126

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

28 փետրվարի 2009 թ.

թիվ 10-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով և 20-րդ հոդվածի 11-րդ մասով՝

 

Հրամայում եմ՝

 

Սահմանել մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Ա. Բաղդասարյան

 

 

Հավելված
ՀՀ Ազգային անվտանգության
խորհրդի քարտուղարի
2009 թ. փետրվարի 28-ի
թիվ 10-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ ու «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության աշխատակազմում (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայող) ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են Օրենքին և սույն կարգին համապատասխան:

2. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերության 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված բնագավառներին վերաբերող հարցաշարերը կազմում է համապատասխան մարմնի աշխատակազմը:

3. Թեստավորման առաջադրանքներ հանդիսացող հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները՝ կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:

4. Համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերության 3-րդ կետում նշված բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի՝

1) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

2) քաղաքացիական հատուկ ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված հարցեր (խնդիրներ):

Համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերության 3-րդ կետում նշված բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի՝

1) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

2) համապատասխան մարմնի կոնկրետ (ինքնուրույն կամ ներքին) կառուցվածքային ստորաբաժանման իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

3) քաղաքացիական հատուկ ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված հարցեր (խնդիրներ):

5. Քաղաքացիական հատուկ ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բնագավառին վերաբերող հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված տոկոսի եռապատիկից:

6. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են՝ ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Համապատասխան մարմնի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:

7. Մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց ճիշտ պատասխաններով հրապարակվում են համապատասխան մարմնի կողմից:

8. Համակարգչում առանձին զետեղվում է նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

9. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)՝ պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխանները և միասնականացնում:

10. Թեստերը կազմում են համապատասխան մարմնի ղեկավարի ստեղծած քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:

11. Մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները թեստերը կազմում են մինչև թեստավորման փուլը սկսելը:

12. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ՝ սույն կարգին և քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:

13. Թեստավորման առաջադրանքները մրցույթի մասնակցին կամ ատեստավորվող քաղաքացիական ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան