Գլխավոր տեղեկություն
Номер
N 492
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.07.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.10.01/25(265) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
30.06.2003
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
30.06.2003
Дата вступления в силу
01.07.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 հունիսի 2003 թ. N 492
Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ստոմա-Լյուքս» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Ստոմա-Լյուքս» ՍՊԸ-ին 2001 թվականի հոկտեմբերի 8-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Հ-XX-001719 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին           

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը` համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով.

2.2. «Ստոմա-Լյուքս» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ` Հ. Դարբինյանին:

 

Նախարար` Ն. Դավիդյան