Գլխավոր տեղեկություն
Номер
N 147-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (03.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.03.16/11(329) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
02.03.2009
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
02.03.2009
Дата вступления в силу
03.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 մարտի 2009 թ.
ք. Երևան

N 147-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Կառավարման ԵՎ կրթության զարգացման համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34, 35 հոդվածներով, 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 36 հոդվածի 8-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.

 

Հրամայում եմ` 

 

1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ մասի, 41 հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հիմնական մանկավարժական և պրոֆեuորադաuախոuական կազմի, ուuումնական տարածքի, պրակտիկաների ապահովման մասով լիցենզիայի պահանջները խախտված լինելու հիմքով 2009 թվականի մարտի 2-ից կասեցնել ՀՀ ԿԳ նախարարի 2004 թ. հուլիսի 22-ի N 543-Ա/Ք հրամանի հիմքով տրված «Կառավարման և կրթության զարգացման համալսարան» ՍՊԸ-ի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու N 292 լիցենզիայի գործողությունը:

2. ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը, բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը «Կառավարման և կրթության զարգացման համալսարան»-ի սովորողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով ս/թ մարտի 2-ից 30-ը ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ինստիտուտի ուսանողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը, հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Նախարար`

Ս. Սեյրանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան