Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.08.15/24(342) Հոդ.274
Принят
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата принятия
21.07.2009
Подписан
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата подписания
21.07.2009
Дата вступления в силу
25.08.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109270

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

21 հուլիսի 2009 թ.
ք. Երևան

N 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը հաստատելու մասին» N 11-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) հրամանով հաստատված կարգի 6-րդ կետի «նստավայրում» բառերից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետարանում)» բառերով,

2) կարգի 8-րդ կետը «աշխատակազմը» բառից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը)» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

Ա. Գևորգյան