Գլխավոր տեղեկություն
Номер
N 119-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
06.02.2009
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
06.02.2009
Дата вступления в силу
07.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 փետրվարի 2009 թ. 
ք. Երևան

N 119-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՖԵԼԻՑԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Ֆելիցիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 03.02.2009 թ. N 922 դիմումը.

 

Հրամայում եմ` 

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի մարտի 31-ին «Ֆելիցիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000186 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Ֆելիցիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան