Գլխավոր տեղեկություն
Номер
N 09-213-Լ
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (12.08.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1998.09.01/11(17) Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
11.08.2009
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
11.08.2009
Дата вступления в силу
12.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ Գ
ՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

11 օգոստոսի 2009 թ.
ք. Երևան

N 09-213-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն


 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 11.08.2009 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Արեալ Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0669 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էյջ Էմ Ջի-Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0617 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Երկնային Առյուծ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0696 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

ա) «Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,

բ) «ԳԱՀԱԳ» ՍՊ ընկերությանը և «Նանա Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիաներ։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(11.08.2009թ. հր. N 09-213-Լ)

Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբա-նական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցեն-զիան տալու ամսա-թիվը Հարկ վճարողի հաշվառ-ման համա-
րը
(ՀՎՀՀ)
Գրանց-ման համա-րը Գործունեու-թյան տեսակը Գործունեու-թյան
իրականաց-ման վայրը
Գործողու-թյան ժամկետը Տեղեկություններ գրանցամատ-յանում լիցենզիայի
վերաձևակերպ-ման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին
Այլ տեղեկու-թյուններ

1

«Արեալ Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան,
Չարենցի 4,
բն. 76
ԱԳ0669 20.04.07թ. 01551558 667 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է
դիմումի համաձայն
 
2 «էյջ էմ Ջի-Ռիելթի» ՍՊԸ Երևան,
Դավթաշեն 2-րդ թ. 20շ, բն. 2
ԱԳN0617 02.08.06թ. 01400221 615 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
3 «Երկնային Առյուծ» ՍՊԸ Երևան, Դավթաշեն 4-րդ թ. 31շ, բն. 31 ԱԳ0696 09.08.07թ. 01400831 692 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
4 «Ար Վի էմ Քոնսալտ» ՍՊԸ Շիրակի մ-զ. Արևիկ 1/5 փ. 3տ. ԱԳN0846 11.08.09թ. 05536304 841 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
5 «ԳԱՀԱԳ» ՍՊԸ Ք. Աշտարակ, Թադևոսյան 11 ԱԳN0847 11.08.09թ. 05017325 842 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
6 «Նանա Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան,
Մոսկովյան 31,
բն. 5,6
ԱԳN0848 11.08.09թ. 02573763 843 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան