Գլխավոր տեղեկություն
Номер
N 555-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.08.15/19(105) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.04.2009
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.04.2009
Дата вступления в силу
19.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 ապրիլի 2009 թ.

N 555-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Մարինե Գրիգորյանի 15.04.2009թ. N 2062-Գ դիմումը.

 

հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի դեկտեմբերի 29-ին անհատ ձեռնարկատեր Մարինե Գրիգորյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000387 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Մարինե Գրիգորյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Հ. Քուշկյան