Գլխավոր տեղեկություն
Номер
N 02-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.16/6(324) Հոդ.72
Принят
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата принятия
19.01.2009
Подписан
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата подписания
19.01.2009
Дата вступления в силу
26.02.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109054

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

19 հունվարի 2009 թ.
ք. Երևան

N 02-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մրցույթ չի անցկացվում «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14.1-րդ, 18-րդ հոդվածներով և 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում:»:

2) Կարգի 6-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք)» բառերը փոխարինել «օրենքի» բառով.

բ. «գ» ենթակետը «համայնքային» բառից հետո լրացնել «և (կամ) քաղաքացիական» բառերով:

3) Կարգի 8-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի» բառերով:

4) Կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Մրցույթներն անցկացնում է համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի` աշխատակարգային նիստում հաստատելով այդ մասնագետի թեկնածությունը: Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար սույն կարգով նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն համապատասխան համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձն է (այսուհետ` լիազորված անձ):»

5) Կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Մրցույթն անցկացնելու մասին որոշումն ընդունում է համապատասխան համայնքի ղեկավարը և ապահովում է այդ մասին հայտարարության (այսուհետ` հայտարարություն) հրապարակումը:

Մրցույթն անցկացնելու մասին որոշումն ընդունելուց հետո երկօրյա ժամկետում համայնքի ղեկավարը այդ մասին պատշաճ տեղեկացնում է համապատասխան մարզպետարանի աշխատակազմին (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ` լիազորած մարմին))` նշելով սույն կարգի 13-րդ կետով սահմանված տվյալները:»

6) Կարգի 12-րդ կետի`

ա. «առաջ`» բառից հետո լրացնել «թափուր պաշտոն առաջանալուց հետո երկամսյա ժամկետում`» բառերով.

բ. լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Մարզպետարանի աշխատակազմը (Երևան քաղաքում` լիազորած մարմինը) սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում այն տեղադրում է մարզպետարանի (լիազորած մարմնի) ինտերնետային էջում և հայտարարությունների համար նախատեսված վահանակում:»

7) Կարգի 13-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) փաստաթղթերի ներկայացման վայրը աշխատակազմի, համապատասխան մարզպետարանի (Երևան քաղաքում` լիազորած մարմնի) հասցեները և հեռախոսահամարները: Մարզպետարանները և լիազորած մարմինը այդ տվյալները նախապես ներկայացնում են համապատասխան համայնքների ղեկավարներին:»

8) Կարգի 14-րդ կետի`

ա. առաջին պարբերությունում «Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիներն աշխատակազմ են ներկայացնում`» բառերը փոխարինել «Քաղաքացիները մրցույթին մասնակելու համար փաստաթղթերը իրենց ցանկությամբ կարող են ներկայացնել հայտարարությամբ փաստաթղթերի ներկայացման համար նախատեսված որևէ հասցեով, ներկայացնելով`» բառերով.

բ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աշխատակազմը (սույն կարգով նախատեսված դեպքերում նաև լիազորած մարմինը, համապատասխան մարզպետարանը) քաղաքացիների ներկայացրած` սույն կետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում են բնօրինակների հետ և ընդունում դրանք` տալով ընդունված փաստաթղթերի վերաբերյալ ստացական, որից հետո քաղաքացիներից այլ փաստաթղթեր չեն ընդունվում:».

գ. չորրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո համապատասխան մարզպետարանը (Երևան քաղաքում` լիազորած մարմինը) երկօրյա ժամկետում տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմին է փոխանցում մրցույթին մասնակցելու համար ընդունած փաստաթղթերի ամբողջական փաթեթները, հակառակ դեպքում տեղեկացվում է դրանց բացակայության մասին:»:

9) Կարգի 16-րդ կետը «աշխատակազմում» բառից հետո լրացնել «, մարզպետարաններում և լիազորած մարմնում » բառերով:

10) Կարգի 18-րդ կետի`

ա. երկրորդ պարբերությունում «այդ փաստաթղթերի համապատասխանության ու» բառերը փոխարինել «այդ քաղաքացու օրենքի 10-12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի պահանջներին բավարարելու ու փաստաթղթերի» բառերով.

բ. երկրորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Նշված տեղեկանքը հանձնաժողովի համար կրում է խորհրդատվական բնույթ:»:

11) Կարգի 22-րդ կետի`

ա. առաջին պարբերության «ա» ենթակետում «պաշտոնի» բառը փոխարինել «պաշտոնների» բառով.

բ. երկրորդ պարբերության «գ» ենթակետում «50» թիվը փոխարինել «70» թվով, իսկ «դ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

12) Կարգի 29-րդ կետում «Հանձնաժողովի բոլոր անդամների» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամների» բառերով:

13) Կարգի 55-րդ կետի երրորդ պարբերությունում «համապատասխան համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «աշխատակազմին» բառով:

14) Կարգի 58-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.

«Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցին պետք է տրվի առնվազն հինգ հարց:»

15) Կարգի 59-րդ կետում «արձանագրվում» բառից հետո լրացնել «և ձայնագրվում» բառը:

16) Կարգի 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո նրա պատասխանը գնահատում է 5 բալային համակարգով՝ մասնակիցների գործնական կարողությունների գնահատման թերթում, որոնք անմիջապես խմբավորվում և գցվում են գնահատման թերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ: Գնահատման թերթում նշվում է գնահատմանը մասնակցող հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը: Գնահատումը կատարվում է թվային ամբողջական միավորով։ Նվազագույն դրական գնահատականը 3 բալն է:»:

17) Կարգի 61-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

18) Կարգի 62-րդ, 63-րդ, 64-րդ, 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույցն անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, հանձնաժողովի նախագահը բացում է գնահատման թերթերի պահպանման համար նախատեսված արկղը, մեկ առ մեկ հանում գնահատման թերթերը և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը ու ստացած բոլոր բալերը, որից հետո հանձնաժողովը հաշվարկում է հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված մասնակիցների (մասնակցի), ստացած դրական բալերի հանրագումարը և հանձնաժողովի նախագահը հայտարարում է այն:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են լիազորված անձի կողմից:

63. Մրցույթի հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված այն մասնակիցը, որի ստացած դրական բալերի հանրագումարը առավելագույնն է:

1) Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են դրական բալերի առավելագույն հավասար հանրագումար, ապա նրանցից հաղթող է ճանաչվում թեստային փուլում առավել բարձր միավորներ հավաքած մասնակիցը (առավել բարձր հավասար միավորներ հավաքած մասնակիցները):

2) Եթե մասնակիցներից ոչ մեկը գնահատման արդյունքում հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից չի գնահատվել դրական բալերով, ապա հանձնաժողովը որոշում է ընդունում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն անմիջապես ուղարկում է համապատասխան աշխատակազմին:

64. Հանձնաժողովը` մրցույթն անցկացնելուց հետո, նույն օրը կազմում է եզրակացություն` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին, ինչպես նաև ընդունում է որոշում` մրցույթի արդյունքներն ամփոփելու մասին:

Մրցույթի արդյունքներն ամփոփելու մասին հանձնաժողովի որոշման մեջ նշվում են`

ա) համապատասխան համայնքի անվանումը և համայնքային ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

գ) մրցույթի հարցազրույցի փուլի մասնակիցների անունը, ազգանունը, հայրանունը և յուրաքանչյուր մասնակցին դրական բալերով գնահատած` հանձնաժողովի անդամների թիվը, ինչպես նաև. սույն կարգի 62-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված դրական բալերի հանրագումարը.

դ) մրցույթի հարցազրույցի փուլի մասնակիցների մրցույթի թեստավորման փուլում հավաքած միավորները.

ե) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը:

65. Սույն կարգի 55-րդ կետի 3-րդ և 63-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում ընդունված որոշումների առկայության պայմաններում մրցույթի արդյունքներն ամփոփելու մասին որոշում չի ընդունվում:

66. Սույն կարգի 55-րդ կետի 3-րդ և 63-րդ կետի 3-րդ պարբերություններով, ինչպես նաև 64-րդ կետով նախատեսված որոշումները ենթակա են հրապարակման` դրանք ընդունելուց անմիջապես հետո:»:

67. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում լիազորած մարմինը:

Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո առնվազն սույն կարգի 74-րդ կետի «ժ» - «ժզ», «ի» և «իա» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների և հարցազրույցի ամբողջ փուլի ձայնագրության հետ միասին անմիջապես ուղարկում է լիազորած մարմնին:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն մասնակցի (մասնակիցների) անուն, ազգանուն և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք:

Գրավոր բողոքը լիազորած մարմինը քննության է առնում այն իր աշխատակազմում մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային oրվա ընթացքում:

Գրավոր բողոքը քննության առնելիս լիազորած մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:

Գրավոր բողոքը քննության առնելիս ուսումնասիրվում են տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի համապատասխան անդամի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրվում են քվեարկության արդյունքների հետ և ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

բ) մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին (եթե մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել մեկ մասնակից և բողոքարկվել են նրա վերաբերյալ մրցույթի արդյունքները).

գ) մրցույթի կոնկրետ մասնակցի հարցազրույցի արդյունքները կոնկրետ բալով գնահատելու մասին:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) լիազորած մարմինն ընդունելուց հետո` նույն oրը ուղարկում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:

Գրավոր բողոքի քննության և ընդունված որոշման (որոշումների) հիման վրա լիազորած մարմինը կարող է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց ներկայացնել համապատասխան միջնորդություններ:

19) Կարգի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«68. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 67-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում, համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին) նշանակում է համապատասխան պաշտոնում:

Սույն կարգի 67-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությունով նախատեսված կարգով, աշխատակազմը եզրակացության հետ միաժամանակ համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ուղարկում է նաև լիազորած մարմնի սույն կարգի 67-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը` դա ստանալուց անմիջապես հետո:

20) Կարգի 74-րդ կետի «ի» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ի) գնահատման թերթերը.»:

21) Կարգի 74-րդ կետը լրացնել նոր «իա» և «իբ» ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«իա) մրցույթի արդյունքներն ամփոփելու մասին որոշումը,

իբ) այլ փաստաթղթեր»:

22) Կարգի 75-րդ և 76-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«75. Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 68-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում այդ եզրակացությունը և լիազորած մարմնի սույն կարգի 67-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը տալու oրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը (մասնակիցները) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է (ներկայացնում են)`

ա) դիմում.

բ) լրացված անձնական թերթիկ.

գ) ինքնակենսագրություն.

դ) իրենց կրթության և գիտելիքների մակարդակը հավաստող այլ փաստաթղթեր:

Սույն կետում նշված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր անհիմն պահանջելն արգելվում է:

76. Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 68-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում այդ եզրակացությունը և լիազորած մարմնի սույն կարգի 67-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը ստանալուց հետո համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին) երեք աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է համապատասխան պաշտոնում:

Համայնքային ծառայության պաշտոնում նշանակումը ձևակերպվում է համապատասխան վարչական ակտով, որը պետք է բովանդակի`

ա) համայնքային ծառայության պաշտոնի անվանումը, որում կատարվում է նշանակումը, ինչպես նաև պաշտոնի անձնագրի ծածկագիրը.

բ) համայնքային ծառայողի կողմից իր պարտականությունների կատարումն սկսելու ժամանակի նշումը.

գ) առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը.

դ) համայնքային ծառայողի պաշտոնային դրույքաչափը.

ե) վարչական ակտի համար հիմք հանդիսացած իրավաբանական փաստերը:»

23) Կարգի 77-րդ, 78-րդ և 79-րդ կետերում «հրամանը» բառը փոխարինել «վարչական ակտը» բառերով:

24) Կարգի 10-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

81. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 75 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի դրական գնահատական ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, կամ լիազորած մարմինը սույն կարգի 67-րդ կետով նախատեսված դեպքում ընդունել է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին որոշում, ապա մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու, և անցկացվում է նոր մրցույթ:

82. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում` ընդհանուր հիմունքներով:

83. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ հանձնաժողովը դիմումներ ներկայացրած քաղաքացիներին, սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքում, չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է նոր մրցույթ:

84. Սույն կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթը անվավեր ճանաչվելու դեպքում:

85. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու, չկայացած կամ անվավեր, ապա համայնքային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար սահմանված կարգով հայտարարվում է նոր մրցույթ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Ա. Գևորգյան