Գլխավոր տեղեկություն
Номер
N 09-22-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.16/6(324) Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
27.01.2009
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
27.01.2009
Дата вступления в силу
28.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

27 հունվարի 2009 թ.
ք. Երևան

N 09-22-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 27.01.09 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Մեյն-Ափ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0536 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Մենդեր» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0620 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Դավիթ և Գրիգոր» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0737 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Տելեքսմագ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0745 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

5. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

ա) «ՍԱՆԼԱՅՖ» ՍՊ ընկերությանը և «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,

բ) «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

6. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(27.01.2009 թ. հր. 09-22-Լ)

Հ/ Հ Ֆիզիկական անձ անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,
գտնվելու վայրը
Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունե-ության իրակա-նացման վայրը Գործո-ղության ժամկետը Տեղեկութ-յուններ
գրանցա-
մատյանում լիցենզիայի
վերաձևա-
կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին
Այլ տեղե-
կություններ
1 «Մեյն-Ափ» ՍՊԸ Երևան, Մաշտոցի 13, հեռ. 564-936 ԱԳN0536 24.01.05թ. 02576247

536

Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
2. «Մենդեր» ՍՊԸ Երևան, Չեխովի 1, բն. 1 ԱԳN0620 16.08.06թ 02237959

618

Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
3. «Դավիթ և Գրիգոր» ՍՊԸ Արագածոտնի մարզ, Ն.– Բազմաբերդ հ-ք ԱԳN0737 30.01.08թ 05010824

733

Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
4. «ՏԵԼԵՔՍՄԱԳ» ՍՊԸ ք. Երևան, Արշակունյաց 51, բն. 11 ԱԳN0745 13.02.08թ. 02225082

741

Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
5. «Սանլայֆ» ՍՊԸ ք. Գավառ, Հոկտեմբերյան 23 ԱԳN0820 27.01.09թ. 08416938

815

Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
6. «Գիս-Արտ» ՍՊԸ ք. Աբովյան, 60-ամյակի 10, բն. 30 ԱԳN0821 27.01.09թ. 03532649

816

Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
7. «Գիս-Արտ» ՍՊԸ ք. Աբովյան, 60-ամյակի 10, բն. 30 ԱԳN0822 27.01.09թ. 03532649

817

Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան