«Գրանցված
է»ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10409046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 դեկտեմբերի 2008 թ. |
N 1/1683-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ/ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1247-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կանոնադրության 8-րդ կետը
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմի անդամներին տրվող դիվանագիտական, հյուպատոսական, վարչական, միջազգային կազմակերպության աշխատակցի/փորձագետի և պատվավոր հյուպատոսի վկայականների ձևերը, ինչպես նաև դրանց տրամադրման և վերադարձման կարգը (համաձայն հավելվածի):
Նախարար՝ | Է.Նալբանդյան |
Հավելված ՀՀ արտաքին գործերի նախարարի2008 թ.դեկտեմբերի 30-ի թիվ 1/1683-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ/ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների (այսուհետ` ներկայացուցչություն) անձնակազմի անդամներին դիվանագիտական, հյուպատոսական, վարչական, միջազգային կազմակերպության աշխատակցի/փորձագետի և պատվավոր հյուպատոսի վկայականների (այսուհետ` վկայական) տրամադրման և վերադարձման կարգը:
2. Վկայականները տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը:
3. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին տրվում են համապատասխանաբար դիվանագիտական (երկնագույն, ձև 1), հյուպատոսական (բաց շագանակագույն, ձև 2), վարչական (բաց վարդագույն, ձև 3), միջազգային կազմակերպության աշխատակցի/փորձագետի (բաց մանուշակագույն, ձև 4) և պատվավոր հյուպատոսի (բաց կանաչավուն, ձև 5) վկայականներ:
4. Համապատասխան վկայականի տրամադրման համար ներկայացուցչությունը հայտագրով դիմում է արտաքին գործերի նախարարություն` կցելով համապատասխան դիմումը (ձև 6) 2 օրինակից, 3 լուսանկար և անձնագրի պատճենը:
5. Արտաքին գործերի նախարարությունը հայտագիրը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է համապատասխան վկայականը: Վկայականը տրվում է նվազագույնը մեկ ամսով, իսկ առավելագույնը` երեք տարով` հաշվի առնելով ներկայացուցչության հայտագիրը, տվյալ անձի պաշտոնավարման և անձնագրի վավերականության ժամկետները:
6. Ներկայացուցչության աշխատակցի ընտանիքի անդամներին տրամադրվող վկայականների ժամկետը չպետք է գերազանցի աշխատակցի վկայականի ժամկետը:
7. Վկայականի կորստյան կամ գործածության ժամկետի ավարտի դեպքում ներկայացուցչության կողմից արտաքին գործերի նախարարություն է ներկայացվում հայտագիր նոր դիմումով և սույն կարգի 4-րդ կետում նշված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով:
8. Ներկայացուցչության աշխատակցի պաշտոնավարման ավարտից հետո 30 օրվա ընթացքում արտաքին գործերի նախարարություն է ներկայացվում համապատասխան հայտագիր` անձի մեկնելու մասին լրացված ծանուցման թերթիկի (ձև 7) և վկայականի հետ միասին:
9. Մինչ սույն կարգի ուժի մեջ մտնելը տրված վկայականներն ուժի մեջ են մինչև նրանցում նշված ժամկետների ավարտը:
Ձև 1
(երկնագույն)
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
|
|
Ձև 2
(բաց շագանակագույն)
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
|
|
Ձև 3
(բաց վարդագույն)
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
|
|
Ձև 4
(բաց մանուշակագույն)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ/ՓՈՐՁԱԳԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆ
|
|
Ձև 5
(բաց կանաչավուն)
ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՎԿԱՅԱԿԱՆ
|
|
Ձև 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ |
MINISTRY OF FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA "STATE PROTOCOL SERVICE" AGENCY |
ԴԻՄՈՒՄ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
APPLICATION FOR OBTAINING OF IDENTIFICATION CARD
Լրացվում է 2 օրինակից` տպատառ: Կցվում է վերջին 6 ամսվա ընթացքում արված 3 լուսանկար և անձնագրի գլխավոր էջերի պատճենները:
Fill out in 2 copies with block letters. Attach 3 recent photos and the copies of the main pages of the passport.
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ/MISSION | |||||||||||||||
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ | |||||||||||||||
ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԵՍԱԿԸ/TYPE OF ID CARD
| |||||||||||||||
ԾՆՆԴԱՎԱՅՐԸ ԵՎ ՏԱՐԵԹԻՎԸ |
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ | ||||||||||||||
ԱՆՁՆԱԳՐԻ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՀԱՄԱՐԸ/TYPE AND NUMBER OF PASSPORT ԱՆՁՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄԻՆՉԵՎ/PASSPORT VALID UNTIL ՎԻԶԱՅԻ ՏԵՍԱԿԸ/TYPE OF VISA | |||||||||||||||
ԺԱՄԱՆՄԱՆ ՕՐԸ | |||||||||||||||
ՊԱՇՏՈՆԸ/ POSITION ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ/ DIPLOMATIC RANK | |||||||||||||||
ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ/LAST EMPLOYMENT | |||||||||||||||
ԱՄՈՒՍՆՈՒ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ ԵՎ ՏԱՐԵԹԻՎԸ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ SURNAME, NAME, DATE, PLACE OF BIRTH AND CITIZENSHIP OF SPOUSE
դիմումը լրացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար/application must be submitted for each family member | |||||||||||||||
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ | |||||||||||||||
(ԿՆԻՔԸ) |
| ||||||||||||||
| |||||||||||||||
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ/FOR OFFICIAL USE ONLY | |||||||||||||||
1. ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐԸ |
2. ՏՐՎԱԾ Է |
3. ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄԻՆՉԵՎ |
4. ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Ձև 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ |
MINISTRY OF FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA "STATE PROTOCOL SERVICE" AGENCY |
ԾԱՆՈՒՑՈՒՄ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
IDENTIFICATION CARD RETURN NOTICE
Լրացվում է 1 օրինակից` տպատառ: Կցվում է վկայականը:
Fill out in 1 copy with block letters. Attach ID card.
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ/MISSION | |||||||||||
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ | |||||||||||
ՊԱՇՏՈՆԸ | |||||||||||
ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԵՍԱԿԸ/TYPE OF ID CARD
| |||||||||||
ԱՎԱՐՏԸ | |||||||||||
(ԿՆԻՔԸ) (SEAL) |
|