Գլխավոր տեղեկություն
Номер
N 16-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.16/6(324) Հոդ.60
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
03.02.2009
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
03.02.2009
Дата вступления в силу
26.02.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10209048

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 փետրվարի 2009 թ.
ք. Երևան

N 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ ՔՀ-26-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 100-րդ, 101-րդ, 110-րդ հոդվածներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղաբաշխման հանձնաժողով ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-26-Ն հրամանի առաջին կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի պետ» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Գ. Դանիելյան