Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 20-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.02.2009-09.01.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2009.01.26/3(321) Հոդ.39
Принят
Ոստիկանության պետ
Дата принятия
29.12.2008
Подписан
Ոստիկանության պետ
Дата подписания
29.12.2008
Дата вступления в силу
05.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հունվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11209001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

29 դեկտեմբերի 2008 թ. 
ք. Երևան

թիվ 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1854-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի համաձայն.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել պետական մարմինների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերի ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված և մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը պետական մարմին չհանդիսացող կազմակերպություններին հատկացված համարանիշերը օգտագործվում են մինչև տրանսպորտային միջոցն առաջին անգամ հաշվառումից հանելը։

3. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված ցանկում չընդգրկված պետական մարմիններին հատկացվում են 260 ՏՏ 60-999 ՏՏ 60 համարանիշերը։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Ոստիկանության

գեներալ-մայոր

Ա. Սարգսյան

 

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի 2008 թ.
դեկտեմբերի 29-ի
N 20-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ

 

Հ/հ

Պետական մարմնի անվանումը

Հատկացվող համարանիշերը

1

Հայաստանի Հանրապետության վարչապետ

001 ԼԼ 01

2

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար

050 ՍՍ 55

3

Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներ և Հայաստանի Հանրապետության մարզպետներ

001 ԼԼ 55-999 ԼԼ 55

4

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

001 ԼԼ 03-999 ԼԼ 03

5

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

001 ԼԼ 11-015 ԼԼ 11

6

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

001 ՏՏ 07-070 ՏՏ 07

7

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

050 ԼԼ 60-079 ԼԼ 60

8

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

001 ՏՏ 03-999 ՏՏ 03

9

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

001 ՏՏ 04-500 ՏՏ 04

10

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

001 ԼԼ 60-049 ԼԼ 60

11

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

080 ԼԼ 60-129 ԼԼ 60

12

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

130 ԼԼ 60-179 ԼԼ 60

13

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

180 ԼԼ 60-209 ԼԼ 60

14

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

210 ԼԼ 60-239 ԼԼ 60

15

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

240 ԼԼ 60-259 ԼԼ 60

16

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

260 ԼԼ 60-279 ԼԼ 60

17

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

280 ԼԼ 60-299 ԼԼ 60

18

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

300 ԼԼ 60-319 ԼԼ 60

19

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

001 ԼԼ 70-050 ԼԼ 70

20

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

320 ԼԼ 60-349 ԼԼ 60

21

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

350 ԼԼ 60-379 ԼԼ 60

22

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

380 ԼԼ 60-409 ԼԼ 60

23

Երևանի քաղաքապետարան

001 ԼՍ 01-999 ԼՍ 01

24

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ

001 ՏՏ 01-100 ՏՏ 01

25

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

001 ՏՏ 02-500 ՏՏ 02

26

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

001 ՏՏ 05-555 ՏՏ 05

27

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով

001 ՏՏ 60-019 ՏՏ 60

28

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

020 ՏՏ 60-099 ՏՏ 60

29

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

100 ՏՏ 60-119 ՏՏ 60

30

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն

120 ՏՏ 60-159 ՏՏ 60

31

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

160 ՏՏ 60-179 ՏՏ 60

32

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

180 ՏՏ 60-199 ՏՏ 60

33

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

200 ՏՏ 60-219 ՏՏ 60

34

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

220 ՏՏ 60-239 ՏՏ 60

35

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

240 ՏՏ 60-259 ՏՏ 60

36

Հայաստանի Հանրապետության դատախազություն

001 ՏՕ 01-300 ՏՕ 01

37

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

001 ՏԼ 01-050 ՏԼ 01

38

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան

001 ՕՏ 01-30 ՕՏ 01

39

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ

001 ՈՈ 01-999 ՈՈ 01

40

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ

001 PP 01-020 PP 01

41

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

001-999 ՈՍ 01-99,
բացառությամբ
001 ՈՍ 50-999 ՈՍ 50 համարանիշերի