ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
22 դեկտեմբերի 2008 թ. |
N 08-407-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 22.12.08 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Մադաթյան և որդիներ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0360 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 23.07.08 թ. N 08-210-Լ հրամանով, համարել վերացված։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Կա Էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0729 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 15.12.08 թ. N 08-400-Լ հրամանով, համարել վերացված։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Վի ՎԻ Փի Քոնսալթինգ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0728 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Արկադիյ Շահնազարյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0529 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` | Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(22.12.2008թ. հր. N 08-407-Լ)
Հ/Հ | Ֆիզիկական անձ(անուն,ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը | Գրանց- ման հա- մարը |
Գործունեության տեսակը | Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործողության ժամկետը | Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղեկու- թյուններ |
1 | «Մադաթյան և Որդիներ» ԱՊԸ | Երևան, Գր. Լուսավորչի 12 | ԱԳN0360 | 16.04.03թ. | 02533309 | 360 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | 23.07.2008թ. 08-210-Լ հրամանով կասեցումը համարել վերացված | |
2 | «Կա Էն Ֆորեվր Ոիելթի» ՍՊԸ | Երևան, Օրբելու 4շ, 26բն | ԱԳN0729 | 14.12.07թ. | 00253843 | 725 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | 15.12.2008թ. 08-400-Լ հրամանով կասեցումը համարել վերացված | |
3 | «Վի Վի Փի Քոնսալթինգ» ՍՊԸ | Երևան, Ա. Մանուկյան 17 բն 11 | ԱԳN0728 | 14.12.07թ. | 01541315 | 724 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել Է դիմումի համաձայն | |
4 | Արկադիյ Շահնազարյան (ԱՁ) | Երևան, Նորաշխարհային 17, բն 88 | ԱԳN0529 | 16.12.04թ. | 26506557 | 529 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել Է դիմումի համաձայն |